ԻՊ-ի զինյալների ու «գորշ գայլերի» մասնակցությունը քառօրյա պատերազմում հաստատվում է ականատեսների կողմից
ԻՊ-ի զինյալների ու ,,գորշ գայլերի,, մասնակցությունը քառօրյա պատերզամում հաստատվում է հենց մարտի դաշտում, ականատեսների կողմից: Եթե արտերկրում, տանը նստած ու օնլայն պատերազմ նայող հայ մարդը, փաստեր է ուզում առաջնագծում եղած ու այդ իրողության մասին հանրությանը հասու դարձրած անձացից, պարզապես առաջնագծում եղածները պետք է ներողություն խնդրեն արտերկրում գտնվող մեր հայրենակիցներից, որ իզուր զենքերը մի կողմ չեն դրել ու ֆոտո-վիդիոներ արել, որպեսզի հիմա էլ իրենց ցույց տային ու խնդրեին հավատալ: Ճանաչելով մեր թշնամուն՝ համոզված եմ , որ նորից մեր երկիրը ներխուժելու փորձ կանի, հենց այդ ժամանակ էլ ապացույց պահանջողներին կառաջարկեմ հասնել առաջնագիծ ու մորուքավոր բորենիներին նկարել, իսկ թրքախոս գորշ գայլերի ժեստերին, բռունցքով պատասխանելու փոխարեն կրկին ֆոտոներ անել...
