Ադրբեջանի բնիկ ժողովուրդները չեն ցանկանում կռվել հայերի դեմ. հեռացեք Ադրբեջանից, եթե դուր չի գալիս այդ վիճակը
Ապրիլի սկզբին Արցախի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական արկածախնդրությունը եւ զոհերի թվում մեծ թվով թալիշների, լեզգիների, ավարների եւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների առկայությունը մեծ զայրույթ է առաջացրել ներկայիս Ադրբեջանի տարածքի բնիկ ժողովուրդների շրջանում: Թալիշստանի ազգային հեռուստատեսության եւ համացանցում տարածված տեղեկությունների համաձայն, քառօրյա պատերազմի ընթացքում զոհվածների թվում հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, քան ազերիները: Դա նկատի առնելով՝ խոսակցություններ են պտտվում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ներքին կարգադրություն կա, որ Արցախի հետ շփման գիծ ուղարկվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Ըստ էության, այդ կերպ իշխող նախիջեւանյան կլանը երկու խնդիր է լուծում. մի կողմից պատերազմ է մղում հայկական պետությունների դեմ, իսկ մյուս կողմից էլ՝ այդ կերպ նվազեցնում է բնիկ ժողովուրդների եւ հատկապես՝ թալիշների ու լեզգիների թիվը, որոնց մոտ տարեցտարի ազգային ինքնագիտակցությունը մեծանում է:
Պատահական չէ, որ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները իրենց հայրենակիցներին կոչ են անում չծառայել Ադրբեջանի զինված ուժերում: Նրանցից առանձնանում է թալիշական ազատագրական շարժաման ակտիվիստ, հայտնի թալիշ գրող Զաբիլ Մադոժ Մահերամզոդան: Թալիշստանի ազգային հեռուստատեսությամբ օրերս եթեր է հեռարձակված «Դա մեր պատերազմը չէ» հաղորդման ժամանակ նա ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ զոհվածների թվում, ինչպեսեւ առաջին արցախյան պատերազմի ժամանակ, կրկին մեծ թիվ են կազմում թալիշները: Նրա խոսքով, շատ թալիշ զինծառայողներ ստիպված ենթարկվում են հրամանի եւ այդպիսով ավելի ուժեղացնում թշնամուն՝ նկատի ունենալով Ադրբեջանը: Սա նկատի առնելով՝ նա թալիշ երիտասարդներին կոչ է անում չկռվել մի երկրի շահերի համար, որը տասնամյակներ շարունակ ձուլում ու ոչնչացնում է թալիշ ժողովորդին, այլ իրենց կյանքը պահել հանուն անկախ Թալիշստանի պայքարի համար:
«Ժամանակն է սթավել: Մենք չենք ուզում, որ դուք մեռնեք մեր ոխերիմ թշնամու, մեզ կեղեքողների եւ ուրիշների շահերի համար: Ես գիտեմ, որ հիմա ադրբեջանական քարոզչամեքենան ձեզ համոզում է, թե պետք է կռվել հանուն ընդհանուր հայրենիքի: Մենք ազերիների հետ ընդհանուր հայրենիք չունենք: Մենք ունենք մեր հայրենիքը՝ Թալիշստանը: Իսկ կռվել Ադրբեջանի համար, նշանակում է կռվել Թալիշստանի, սեփական ժողովրդի, հարազատ մայրերի ու երեխաների դեմ: Կռվել թյուրքական տականքների կողմում, նշանակում է դավաճանել մեր փառահեղ նախնիների հիշատակը, որոնք միշտ կռվել են այդ թյուրքական աղետի դեմ: Մնացեք թալիշներ եւ պահպանեք ձեր պատիվն ու արժանապատվությունը: Ես դիմում են թալիշ ծնողներին՝ ձեր զավակներին փրկեք եւ հեռու պահեք ուրիշի պատերազմից: Պահպանեք նրանց ծաղկուն եւ բարգավաճող Թալիշստանի համար: Թալիշ զինորներ, սպաներ, գեներալներ, ձեզ ներքաշել են կեղտոտ պատերազմի մեջ: Մի կռվեք հանուն մեր կեղեքիչների: Ձեզ մի դարձրեք մսաղացի միս հանուն պանթուրքական գաղափարների իրականացման»,-հայտարարել է թալիշ գրողը:
Վերջինիս կոչը զգալի արձագանք է գտել թալիշների եւ Ադրբեջանի տարածքի մյուս բնիկ ժողովուրդների շրջանում: Դա նկատելի է համացանցում ընթացող ակտիվ քննարկումներից: Համացանցում շատ թալիշներ ներողություն են խնդրում հայ ժողովրդից այն բանի համար, որ իրենց ժողովրդի շատ ներկայացուցիչներ կռվում են Արցախում: Սակայն, նրանք բացատրում են, որ թալիշները հայ ժողովրդին թշնամի չեն համարում եւ որ ռազմաճակատ են մեկնում ստիպված:
Մինչ ազգային փոքրամասնաությունների ներկայացուցիչները միմյանց սթափվելու կոչ են անում, ազերի օգտատերերը, յուրաքանչյուր ազգային փոքրմասնաությանը կպցրած պիտակով նրանց հայհոյախառն բառապաշարով «խորհուրդ են տալիս» հեռանալ Ադրբեջանից, եթե իրենց դուր չի գալիս այդ վիճակը:
