Տասնամյակներ պահանջվեցին, որպեսզի ժողովուրդները սկսեն ճանաչել Ցեղասպանությունը` «ոտնաթաթերի վրա, կիսաձայն
«Դա ճիշտ է, ես այդ ժողովրդից եմ` մահացած առանց հուղարկավորվելու: Հայրս ու մայրս, որոնց հաջողվել էր խուսափել այդ փոթորկից, Ֆրանսիայում ապաստան գտնելու շանս ունեցան: Նույնը չեղավ այն մեկուկես միլիոն հայերի համար, որոնք սպանվեցին, մորթվեցին, տանջանքների ենթարկվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ: Ավազե քամին, հետո մոռացությունը երկար ժամանակ ծածկեցին այդ զանգվածային սպանությունը: Թուրքական կառավարությունները, որոնք հաջորդեցին դահիճներին 1915-ից հետո, տասնամյակներ շարունակ պետական մակարդակով ժխտում են կատարվածը: Նրանք հույսը դնում էին հիշողության կորստի եւ միջազգային թուլության վրա: Եվ նրանք դրա հիմքերն ունեին»,- գրում է Ազնավուրը` հավելելով, որ տասնամյակներ պահանջվեցին, որպեսզի ժողովուրդները սկսեն ճանաչել Ցեղասպանությունը` «ոտնաթաթերի վրա, կիսաձայն»:
Շառլ Ազնավուր - Հայոց ցեղասպանություն. մենության 100 տարի»
