Լոս Անջելեսում՝ Թուրքիայի հյուպատոսության մոտ, ապրիլի 24-ին ավելի քան 60 հազար մարդ էր հավաքվել (տեսանյութ)
Լոս Անջելեսում՝ Թուրքիայի հյուպատոսության մոտ, ապրիլի 24-ին ավելի քան 60 հազար մարդ էր հավաքվել՝ դատապարտելու Անկարայի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող քաղաքականությունը:
Ցույցին մասնակցել են հայկական համայնքի անդամները, ամերիկահայ երիտասարդության, դաշնային, պետական եւ տեղական իշխանության մարմինների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ: Նրանք արդարություն պահանջող բացականչություններ են վանկարկել: Լոս Անջելեսում գործող հայկական բոլոր դպրոցների սաները կատարել են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ազգային օրհներգերը:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ցույցի ժամանակ իր ելույթում ասել է, որ այսօր մենք բոլորս հայ ենք: Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ իրենց ուղերձը պարզ է ու հակիրճ. չնայած որ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, Միացյալ Նահնագներն էլ մերժում է պատմությունը ճանաչել պատշաճ համատեքստում, հայերը շարունակում են մնալ միասնական իրենց պահանջների հարցում:
