ԱՄՆ-ն ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ փաստացի ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը. Հարութ Սասունյան (տեսանյութ)
Ամերիկայի միացյալ նահանգները ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ փաստացի ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, այլ հարց է, որ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբաման չի օգտագործում «գենոցիդ» բառը: Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:
Ըստ նրա` Հայոց ցեղասպանություն ճանաչելը նշանակում է, որ տվյալ երկրի կառավարությունն ընդունում է մի բանաձև այն մասին, որ իսկապես հայերի ցեղասպանություն եղել է: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խաբեբա է:
Նրա խոսքով, այս տարվա ապրիլի 24-ը Օբամայի վերջին հնարավորությունն էր արտասանելու «ցեղասպանություն» բառը: «Ամո՛թ նրան, որ խոստացել է, բայց չի կատարել իր խոստումը»,- շեշտել է Սասունյանը: Նախագահը, հավելել է նա, չի ուզում արտասանել այդ բառը, բայց ԱՄՆ-ն իրականում վաղուց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
