Վահան Մարտիրոսյանը «սկայպով» կապվել է ադրբեջանցի լրագրողի հետ ու ասել, որ որքան շուտ հայերը հանձնեն հողերը, այնքան լավ
Ադրբեջանից երրորդ երկիր արտահանձնված Վահան Մարտիրոսյանը դարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի բութ գործիքը, նա արդեն սովորություն է դարձրել ամեն օր կամ օրումեջ հարցազրույց տալ ադրբեջանցիներին: Իսկ այս անգամ էլ ասել է, թե որքան շուտ հայերը հանձնեն հողերը, այնքան շուտ կձերբազատվեն անօրինություններից ու աղքատությունից: haqqin.az-ը տեղեկացնում է, թե Վահանը ու իր կինը առոք-փառոք վիճակում են բնակության նոր վայրում, «ի հեճուկս այն փաստի, որ հայկական քարոզչամեքենան նրանց բարեհաջող կերպով թաղել է»: «Իսկ նրանց, սպանել են, բնականաբար, ադրբեջանցիները` տանջամահ անելով ադրբեջանական «կա-գե-բէ»-ի պատերի ներքո»,-իբրև թե ծաղրում է ադրբեջանական լրագրողն ու ավելացնում, որ Վահան Մարտիրոսյանը հեչ էլ մտադիր չէ լքել այս աշխարհը: Ներկայացնում ենք Բահրամ Բատիև-Վահան Մարտիրոսյան հարցազրույցից մեկ հատված. «-Վահան, ուրախ ենք քեզ տեսնել ողջ և առողջ: -Շնորհակալություն, իսկ ինձ հետ կարող էր ինչ-որ բա՞ն պատահել Ադրբեջանում: Եթե նկատի ունենք սարգսյանական ԶԼՄ-ների չափազանց բուռն երևակայությունը, ապա ավելի լավ է` դրանք չկարդալ: Ինձ երևի մի 7 անգամ թաղել են: -Դե քանի, որ դուք գտնվում եք առողջ բանականության մեջ, ապա կցանկանայի հարցազրույց սկսել հետևյալ ճակատային հարցից. արդյո՞ք ձեզ վրա ճնշում են բանեցրել Ադրբեջանում` ֆիզիկական կամ բարոյական:
Մանրամասն` shamshyan.com
