Ադրբեջանի հանդեպ երկակի ստանդարտներ են կիրառվում.Ադրբեջանը ստիպված կլինի «վճռական քայլերի դիմել». Ալի Հասանով
Ադրբեջանի իշխանությունները «ստիպված կլինեն վճռական քայլերի դիմել»` Լեռնային Ղարաբաղի շփման գծում բնակիչներին պաշտպանելու համար, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը:
Նա պնդել է, թե իբր հայկական կողմը շարունակում է կրակոցները Լեռնային Ղարաբաղում: Նրա խոսքով` զոհվում են խաղաղ բնակիչներ: Ալիևի օգնականը դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի արձագանքի բացակայությունից` նեղսրտելով, թե Ադրբեջանի հանդեպ երկակի ստանդարտներ են կիրառվում:
