Ադրբեջանի զինվորականները այրել, պայթեցրել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան` սեփական զինվորների 18 դիակների հետ միասին
Ինչպես երեկ Nyut.am-ը գրել էր, Ադրբեջանի զինվորական ղեկավարությունն իր զինվորների դիակները թաքցնում է Արցախին սահմանակից իրենց տարածքների մի քանի գինու գործարանների սառնարան-նկուղներում ու հատուկ գետնափոր պահեստարաններում: Որպեսզի ժողովուրդը չհուսալքվի, մարտերում զոհված մի քանի տասնյակ զինվորների դիակները նրանք պահում են գինու կոմբինատների սառնարաններում: Հետո օրական 3-5 դիակ տանում են հարազատներին, իբր զոհվել են հենակետում կամ հրետակոծությունից:
Երեք օր առաջ Աղդամի մոտակայքում, գինու գործարաններից մեկի սեփականատերը, ով վրդովված էր, որ իր` թեկուզ չգործող գործարանը վերածել են «դիահերձարանի», որոշում է խնայել էլեկտրաէներգիայի ծախսերը: Նա «ռուբիլնիկից» անջատում է հոսանքն ու գնում տուն:
Երեկ կեսօրին ադրբեջանական զինվորականները մեծ աղմուկ են բարձրացնում: Մտնելով գինու գործարանի նկուղային տարածք, նրանք անտանելի հոտ են առնում:
Պարզվում է, որ երեք օր առաջ զինվորականները զոհված ադրբեջանցիների հերթական խմբաքանակն են բերել գործարան: Գործարանում գետնափոր պահեստարան կա, ուր կարող է մտնել ավտոմեքենան: «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, թափքում 18 դիակներով, մտցնում են պահեստարան: Եվ երբ զինվորականները երկուսուկես օր անց գալիս են դիակների հետևից` դիակների նեխածության հոտից հազիվ են հետ փախչում:
մանրամասն՝nyut.am-ում
