Չաղացած գեներալների ունեցվածքը պետք է ուղղել ազգային բանակին
Եթե մի տեղ իշխանությունը լեգիտիմություն չունի, պետք է հեռանա: Հայաստանում՝ մանավանդ այս իրավիճակում առաջարկում եմ պրակտիկա դարձնել հրաժարականները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Բայց ոչ մեկը չի ուզում տեղից շարժվել՝ սպասում են անպայման նախագահի հրամանագրով ազատվեն ու գնալուց հետո էլ վայելեն ունեցվածքը: Նաև այսպիսի առաջարկ ունեմ՝ չաղացած գեներալների ունեցվածքը պետք է ուղղվի Հայաստանի ազգային բանակին, պետք է հատուկ ֆոնդ ստեղծել ու ուղղել այդ ունեցվածքը բանակին: Բացի այդ, նաև պատիժ է պետք: Ի՞նչ է՝ ուրեմն ազատվի, թողի ու գնա, բա ունեցվածքը, կողոտպտածը»,- նկատեց Շիրինյանը: