Զինվորի հոր պահանջը.՛՛Խլեք գանձագողերից նրանց ունեցվածքն ու զինեք բանակը. մենք նրանց մատաղ անելու որդի չունենք՛՛...
Այսօր replik.am-ի խմբագրություն զանգահարեց ոմն Աշոտ Մնացականյանն, ում որդին այս պահին կանգնած է առաջնագծում և մի քանի զինվորականների հայրերի անունից առաջարկ արեց, որը չգրել չենք կարող. ՛՛ Այս օրերին լրատվամիջոցները գրում են մի կողմից սահմանի , մեր զենքերի, մեր բանակի, մեղմ ասած, ոչ այնքան բարվոք վիճակի, մյուս կողմից էլ՝ իշխանավորների ունեցվածքների մասին: Մենք առաջարկում ենք վերազինել բանակը հետևյալ կերպ. Խլում եք, բառիս բուն իմաստով խլում եք գանձագողերից նրանց ունեցվածքի այն ահռելի մասը, որը նրանք ձեռք են բերել մեր արյան գնով ու այդ խլածով զինում եք բանակը: Իսկ թե նրանց ունեցվածքի որ մասն է գողացված՝ դա շատ հեշտ կարելի է հասկանալ ստուգելով նրանց աշխատավարձերի չափը: Հա ի դեպ, եթե ասեն բիզնես ունենք ու դրանից ենք այսքան բան կուտակել, մի հատ հարցրեք, իսկ ինչ փողերո՞վ եք այդ բիզնեսը հիմնադրել: Մի խոսքով, սպասում ենք, արագացրեք, մենք որդիներ չունենք այս գող-ավազակներին մատաղ անելու՛՛:
