Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տեսնում է, որ համարժեք է գործում իշխանությունը, իր գնահատականը հնչեցնում է. Լյուդմիլա Սարգսյան
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպմանը, նշեց, որ այժմ իրավիճակային լուծումներ են տրվում:
«Ես կարծում եմ, որ ըստ իրավիճակի՝ կարող են նաև Լեռնային Ղարաբաղի բանակցությունների շուրջ մոտեցումները փոխվել»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչն է փոխվել, որ այսօր Լևոն-Տեր-Պետրոսյանին գոհացնում է իշխանությունների գործունեությունը, նա ասաց. «Լևոն Տեր-Պետրոսյանը շատ փորձառու քաղաքական գործիչ է, պետական գործիչ է, և անկախ ամեն ինչից, եթե նա տեսնում է, որ համարժեք է գործում իշխանությունը, բնականաբար նա իր գնահատականը հնչեցնում է»:
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Բակո Սահակյանի հետ այսօր կայացած հանդիպումից հետո հայտարարել է, թե կարծում է, որ իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը:
Լյուդմիլա Սարգսյանը նկատեց, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանում գտնել մարդիկ, ովքեր համամիտ չեն իշխանության հետ և իրենց քայլերի մեջ ավելի ծայրահեղական կամ ադրբեջանանպաստ մոտեցումներ ունեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
