Ջավախահայերի աջակցությունը զինվորների ընտանիքներին շարունակվում է.Video
Այս օրերին, բացի Մայր Հայաստանից բազմաթիվ արձագանքներ են ստացվել Սփյուռքի տարբեր գաղթօջախներից, ովքեր իրենց նյութական և բարոյական աջակցությունն են շարունակում հայտնել Արցախին: Եւ այդ գործում, բավականին լուրջ եւ կարեւոր դերակատարություն ունեցավ, եւ շարունակում է ունենալ նաեւ ջավախահայությունը՝ ի դեմս «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ, Աժ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի, ով ապրիլյան առաջին իսկ օրերին, Ազգային ժողովում հանդես եկավ Արցախին սատար կանգնելու կոչով`հորդորելով դրամական և հումանիտար աջակցությամբ սատարել սահմանին կանգնած հայ զինվորին: Այդ հայտարարությանը հաջորդեց մի խումբ ջավախքահայերի արձագանքը, որոնց կողմից ցուցաբերված ֆինանսական աջակցությունը շարունակվում է փոխանցվել զոհված զինծառայողի ընտանիքներին:
Ի դեպ, մի քանի օր առաջ էլ, այս նախաձեռնությանը միացան նաեւ մոսկվայաբնակ ջավախքցի բարերարներից մի քանիսը, որոնց մի զգալի հատվածը ներկայացնում էր Ջավախքի Կորխ համայնքը, եւ եւս մեկ բարերար էլ՝ Միսակ Խանիկյանը, ներկայացնում էր Ջավախքի Թոթխամ համայնքը, ով նույնպես իր հոգու պարտքն էր համարում կանգնել մայր Արցախի կողքին: Հավելենք, որ այս նախաձեռնության շրջանակներում զոհված զինծառայողի ընտանիքներին կատարած այցելության ժամանակ, ջավախքցիներին ուղեկցում է ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
Առավել մանրամասն՝ Fnews.am-ի տեսանյութում: