ՍԿԱԴ և ԻՍԿԱՆԴԵՐ. Հայաստանն ի զորու է ոչնչացնել Ադրբեջանի ռազմական նշանակության բոլոր օբյեկտները, հարվածել Բաքվին և Գյանջային.VIDEO
ԱԺ-ում պատգամավորների և պաշտպանության նախարարի միջև կայացած փակ հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը սահմանում տիրող իրավիճակը գնահատել է վերահսկելի՝ հայտարարելով, որ բանակն ունի անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսներ՝ ադրբեջանական բանակի հարձակումը կասեցնելու և ոչ համարժեք հակահարված տալու համար: Ըստ Օհանյանի՝ բանակի սպառազինության մեջ կան մեծ հեռահարության զինատեսակներ, այդ թվում՝ մարտավարական նշանակության «Իսկանդեր» համակարգեր, որոնք գործի կդրվեն լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մեկնարկի դեպքում: Խոսելով «Սկադ» համակարգերի մասին՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը մեջբերեց Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախկին նախագահ՝ գեներալ Ռոխլինի խոսքերը Հայաստանի ռազմական ներուժի վերաբերյալ: Վաղարշակ Հարությունյանն ընդգծում է, որ «Իսկանդեր» և «Սկադ» տեսակի համակարգերը ոչ թե հարձակողական կամ պաշտպանական, այլ հակառակորդի գործողությունները զսպող դեր են կատարում: Ադրբեջանը շատ լավ պատկերացնում է, որ այս զենքերով հայկական կողմը կարող է խոցել Կիրովաբադ, Սումգայիթ և Բաքու քաղաքները, որտեղ տեղակայված են ռազմական և արդյունաբերական խոշոր օբյեկտներ:
Մանրամասն`«1in.am»-ում:
