Սպանության մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել՝ ծառից կախվելու միջոցով (Լուսանկարներ)
Մայիսի 13-ին՝ ժամը 21.52-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 27 դպրոցի մոտ՝ ձորում, կախված դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Արտաշիսյան փողոցի թիվ 52 հասցեի մոտ գտնվող ձորում հայտնաբերվել է ծառից կախված 1990 թ. ծնված Հ. Հ.-ի դին:
Փրկարարները ծառից իջեցրել են դին, մոտ 700 մ տեղափոխելով՝ դուրս բերել ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Նշենք, որ 1990 թ. ծնված Հ. Հ.-ն նույն ինքը հայկ Հովհաննիսյանն է, ով կասկածվում էր քույր եւ եղբայր Արմենակյանների սպանության մեջ: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` կասկածյալը դին հայտնաբերվել է 3-րդ մանկական հիվանդանոցի հետնամասի ձորակում` ծառից կախված:
