Միջազգային կազմակերպություններն ասում են, որ եթե համաձայնության գաք ԸՕ-ի շուրջ, ինչ-որ իքս գումար պատրաստ ենք տալ. Արմեն Ռուստամյան
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չհերքեց իր կողմից ավելի վաղ արված հայտարարությունը, թե ԸՕ-ի վերաբերյալ առկա կոնսենսուս կա, որի մասին հայտարարության տեքստ է պատրաստվում:
«Չեմ հերքելու իմ ասածը, այդ պրոցեսներն ընթանում են համապատասխան ձևով: Տեղի է ունենում մի պրոցես, որ նպատակ ունի բերել կոնսենսուսի»,- ասաց Ռուստամյանը:
«Մենք խոսել ենք բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ, և իրենք էլ ասում են, որ համաձայնության եթե գանք, ինչ-որ իքս գումար պատրաստ են տալ:Կոնսենսուս եմ համարում այն, եթե ձևաչափի մեջ կան չորսը, ուրեմն, չորսն էլ համաձայն են, հինգը, ուրեմն, հինգն էլ համաձայն են, եթե մեկը համաձայն չէ, դա կոչվում է կոնսենսուս մինուս մեկ: Ես էլ ասում եմ, որ պետք է հրապարակվի այն, թե ով էր խոչընդոտում, որ այդ կոնսենսուսն առաջանա, որովհետև այդպիսինները կան` իրենց քաղաքական շահերից ելնելով, և թող հասարակությունը գնահատի»,-ասաց նա և հավելեց, թե ճիշտ չէ բոլոր դեպքում ամբողջ մեղքը բարդվի մեկի վրա, այսինքն՝ իշխանության վրա հիմնականում, ասել, որ ձախողել են, չեն ուզում, որ հետո դա օգտագործեն իրենց քաղաքական նպատակների համար:
