1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Իր գնդացրով վեր է կացել ու հնձելով՝ առաջ գնացել… Շատ ծանր վիրավորվել է, պտտվող գնդակ է եղել… Ընկերներն իջեցրել են ներքև, տվել շտապօգնությանը». պատմում է զոհված Սասուն Մկրտչյանի մայրը

Արցախում զոհված զինծառայող Սասուն Մկրտչյանը հետախույզ-գնդացրորդ էր: 1989թ. ծնված զինծառայողն ապրիլի 1-ին եկել էր տուն, սակայն հաջորդ օրը նորից Արցախ էր մեկնել. վերջին շրջանում Թալիշում է եղել: Սասունը մի քույր ունի, սիրած աղջիկ ուներ, պատրաստվում էր նշանվել: Սասունի ընտանիքը Երևանում է բնակվում:

«Իմ տղան հերոսացավ, դարձավ պատմություն»

Sasun Mkrtchyan (14)

Սասուն Մկրտչյանի մայրը՝ տիկին Նարինեն, պատմում է, որ մանուկ հասակից որդին աշխույժ, բայց խելոք, լսող երեխա է եղել: 10 տարեկանից Սասունը սկսել է զբաղվել բռնցքամարտով, ունի բազմաթիվ պատվոգրեր, մեդալներ, մրցանակներ: «Մուայ թայ» ֆեդերացիայի պատվավոր անդամ էր: «Քանի որ Սասունի նախնիները գաղթել էին Արևմտյան Հայաստանից, մեր ընտանիքում միշտ խոսվել է հայրենասիրությունից, հայ-թուրք հարաբերությունից: Այդ ոգին եղել է մեր ընտանիքում: Դաստիարակել ենք ու չենք էլ զգացել, թե ինչ է իր մեջ ձևավորվում»,-168.am-ի հետ զրույցում ասում է Սասունի մայրը՝ նշելով, որ բանակից զորացրվելուց հետո Սասունն աշխատանքի է անցել վերաքննիչ դատարանում՝ որպես կարգադրիչ, այդ ընթացքում ընդունվել Համալսարան, իրավաբանություն սովորել, միաժամանակ աշխատել և սովորել է: Վերաքննիչ դատարանում որոշ ժամանակ աշխատելուց հետո նա աշխատանքի է անցել խաղաղապահ զորքերում: «Չնայած իմ սրտով չէր՝ երեք տարով պայմանագիր կնքեց: Ասում էի՝ տղա՛ ջան, մարդիկ նույնիսկ երկու տարով իրենց երեխաներին բանակ չեն ուղարկում: Մեր տունը դարձել էր զինվորական զորամաս, որտեղ նայում էիր՝ իր շորերն էին: Ինքն էլ այնքան էր սիրում իր զինվորական լինելը»,- ասում է տիկին Նարինեն:

Sasun Mkrtchyan (17) Sasun Mkrtchyan (16)

Նրա խոսքով՝ որդին որոշ ժամանակ աշխատել է նաև Սիրահարների այգում: «Այդ ընթացքում իր գործերը տվել էր Հատուկ ծառայության ջոկատ: Խոսում էինք իր վրա՝ մինուճար տղա ես, ամբողջ կյանքդ կապում ես զինվորական գործի հետ, ասում էի՝ վտանգավոր է: Ասում էր՝ մա՛մ ջան, վտանգ չկա: Բերեց պայմանագիրը՝ կնքված երեք տարով, և արդեն 1.5 տարուց ավելի Հատուկ ծառայության ջոկատում էր աշխատում»,- ասում է տիկին Նարինեն՝ ավելացնելով, որ Սասունն իր աշխատանքից ոչինչ չի պատմել: «Գիտենք, որ հատուկ ջոկատ է, բայց թե ինչով էին զբաղվում, երբեք իր բերանից մի տառ անգամ չէիք լսի: Մտածում եմ, որ դեմ էի, չէր ուզում որևէ բան ասել: Վերջում արդեն համակերպվել էի իր գնալ-գալու հետ: Երբ զանգում էի, ասում էր՝ խոհարար եմ, ճաշն եմ եփում, քնած եմ: Ես էլ ասում էի՝ հանգստյան տո՞ւն ես գնացել, ո՞ւմ ես խաբում: Ասում էր՝ չէ՛, մա՛մ, այստեղ շատ լավ է»: Արցախում Սասունը տարբեր հատվածներում է եղել, սակայն վերջին շրջանում Թալիշում է եղել:

Sasun Mkrtchyan (3) Sasun Mkrtchyan (2) Sasun Mkrtchyan (4)

Սասունը սիրած աղջիկ ուներ, որոշել էին, որ պիտի նշանադրվեին, սակայն, քանի որ նա շուտ-շուտ էր Արցախ գնում, չի ստացվել. «Ինքն էլ շատ էր փոխվել՝ կյանքով լեցուն, ուրախ: Ապրիլի 1-ին իրենց 15 օրը լրացել էր: Իրենց փոխարինել էին, իրենք ետ եկան: Բայց այդ 15 օրն այնքան դժվար էր ինձ համար: Երբ եկավ, ասացի՝ հազիվ եկար»:

Ապրիլի 1-ի երեկոյան մայր ու որդի երկար զրուցել էին, խոսել նշանադրության մասին, իսկ առավոտյան շուտ Սասունին կանչել են: Որոշ ժամանակ անց զանգել էր ու ասել, որ Արցախ են գնում:

«Մինչև Ղարաբաղ հասնելը զանգեցինք, խոսեցինք, հորդորեցինք զգույշ լինել: Արդեն լուրեր էին տարածվել, տեսնում էինք, որ այնտեղ կռիվ է, բայց արդեն գնացել էր: Կամ ո՞վ կարող էր իրեն պահել, որ չգնար: Իրենք ապրիլի 1-ին եկել էին, հենց այդ գիշերը սկսվել է, ու սկսվել է Թալիշով, թուրքերը գրավել են երկու դիրքեր, իջել Թալիշ: Երբ իրենք գնացել են, ճիշտ է՝ Թալիշն ազատված է եղել, բայց իրենց դիրքերը թուրքերի ձեռքում են եղել: Իրենք ազատագրել են մի դիրքը: Ինքը շատ անվախ էր: Ընկերները եկել, պատմել են, ասել՝ երբեք չէինք պատկերացնի, որ Սասունի հետ պիտի նման բան լիներ, այդքան անվախ լինելով՝ նա մեզ միշտ ասում էր՝ տղե՛րք, զգո՛ւյշ եղեք, բայց նա փրկել է մեր կյանքը: Սասունը հետախույզ-գնդացրորդ էր: Հիմա միայն իր թղթերից եմ կարդում, իմանում իր ով լինելը: Շատ բաներ են ասում, որ մենք չենք իմացել, ասում են՝ շատ բաներ դուք դեռ կիմանաք իր մասին, բաներ կան, որ գաղտնիք են, երբեք չենք էլ իմանա, որովհետև հենց այնպես չէ, որ երկրի նախագահը պետք է գար և խոնարհվեր իմ տղայի առջև: Պատմում են, որ թուրքերն այնքան են մոտեցել, որ իր գնդացրով վեր է կացել ու հնձելով՝ առաջ գնացել: Շատ ծանր վիրավորվել է, պտտվող գնդակ է եղել: Ընկերներն իջեցրել են ներքև, տվել շտապօգնությանը: Ասում են՝ մենք արդեն ապահով էինք, որ Սասունը կփրկվի, բժիշկների ձեռքում է, բայց արդեն շատ ուշ է եղել: Ոչինչ չեն կարողացել անել: Բոլորն ասում են՝ գլուխներդ բա՛րձր պահեք, ձեր տղան ազգի հերոս է, շատ բան է արել, բայց միևնույն է՝ ծնողի համար ավելի լավ էր՝ իմ տղան ոչ հերոս լիներ, ոչ ոք իր մասին չլսեր, չիմանար՝ որքան հաջողություններ է կյանքում ունեցել: Ով չգիտեր, թող չիմանար, բայց նա մեր կողքին լիներ: Սասունը շատ նպատակներ ուներ: Իմ տղան սիրահարված էր, ընտանիք պետք է կազմեր, արդեն հասունացել էր այն պահը, երբ իրեն պետք է ամուսնացնեինք: Այսպես չպիտի լիներ: Բայց ի՞նչ արած. հայրենիքն իրենն է ասում»:

Sasun Mkrtchyan (11) Sasun Mkrtchyan (13)

Ապրիլի 2-ին Սասունը զանգել է ծնողներին: Տիկին Նարինեի խոսքով՝ ինքը որդուն հորդորել է զգույշ լինել. «Ասաց՝ մա՛մ, հանգի՛ստ եղիր, զգույշ եմ: Ասացի՝ կզանգես: Ասաց՝ կապ չի լինելու, հենց կապ լինի՝ ձայնս կլսեք: Էլ չլսեցինք մենք իր ձայնը: Իմ տղան հերոսացավ, դարձավ պատմություն: Դա կզգա ամեն ծնող, ով զավակ է կորցրել, բայց չեմ նեղացնի իմ տղուն: Ինքը հերոս է դարձել, իր մամային, պապային հասցրել երկինք: Թեպետ մեր դուռը փակեց, դատարկեց մեր տունը, բայց մենք միշտ պետք է հպարտ լինենք, որ այդպիսի տղա ենք ունեցել»:

Տիկին Նարինեի խոսքով՝ ծառայակիցներն ասում են, որ Սասունն իրենց ուրախությունն է եղել, Արցախ գնալու ճանապարհին ուրախացնում էր իրենց. «Ասում են՝ այդ օրը, երբ գնում էինք, շատ տխուր էր: Ամենքս մտամոլոր գնում էինք, ասացինք՝ Սասո՛ւն, գոնե դու մի բան ասա՛, ժամանակն անցնի, շուտ հասնենք: Չուզենալով՝ մի կատակ արեց ու էլ ձայն չհանեց: Ասում են՝ այն, ինչ արեց Սասունը, ոչ ոք չէր անի»:

Sasun Mkrtchyan (10)

«Ասում են՝ երբ առաջին դիրքը գրավել են, իր գնդացիրը փչացել է, որովհետև վազում էր, այս կողմից՝ կրակում, այն կողմից՝ կրակում: Մի գնդացրորդ էլ են ունեցել, բայց նա նոր է եղել: Ասել է՝ քո զենքը տուր, հրամանատարը թույլ չի տվել: Եթե վախենար, չուզենար, կարող էր իր տեղում մնալ: Ընկերոջն ասել է՝ կրակայրիչը վառի՛: Պատմում են, որ քանդել է իր գնդացիրը, նորից հավաքել: Պատմում են՝ այնքան էր շտապել՝ փամփուշտները տեղադրելիս՝ մեկը թարս է դրել, նորից զենքը կանգնել է: Այդ ընթացքում էլ իրեն չի կորցրել, քանդել է զենքը, ուղղել, գնացել են առաջ: Ու այդ պահին էլ ինքն է վեր կացել ու առաջ գնացել»,- պատմում է տիկին Նարինեն:

Sasun Mkrtchyan (8)

«Աստված իրեն չհասավ»

Տիկին Նարինեն նշում է, որ ինքը միշտ էլ դեմ է եղել, որ որդին կյանքը վտանգի տակ է դնում. «Ասում էր՝ մա՛մ, այդպես մի՛ խոսիր, բոլորը քեզ նման մտածեն՝ թուրքը վաղը կգա, Երևան կհասնի, այդ ժամանակ ի՞նչ եք անելու: Խոսում էի, բայց միշտ տղայիս բարձրացնում էի: Երբ աշխատանքի էի գնում, ասում էի՝ Սասունը նորից Ղարաբաղ գնաց: Տղաները կատակով ասում էին՝ քեզ ասում է՝ գնում է Ղարաբաղ, երևի գնացել է ֆռֆռալու: Ասում էի՝ դուք այդպես խոսեք, որ դուք հիմա աշխատում եք, իմ տղայի շնորհիվ է, նա գնում, պաշտպանում է մեր դիրքերը, դուք հանգիստ քնում եք ու աշխատում: Միշտ իր աշխատանքը բարձր էի գնահատում, բայց իմ սրտով չէր: Ինչ-որ զգացում կար, միշտ վախենում էի, բայց երբեք չէի պատկերացնի, որ հիմա մեզ հետ ու իր հետ կարող էր նման բան լինել: Մենք շատ պլաններ ունեինք, շատ լավ բաներ ունեինք անելու»:  Sasun Mkrtchyan (12)

Տիկին Նարինեն ասում է՝ Սասունն ընկերուհու՝ Գոհարի հետ Կասկադում էր ծանոթացել, սկսել շփվել. «Սասունը զանգել թե գրել է Գոհարին, Գոհարն ասել է՝ խելո՛ք մնա, ես գիժ սասունցի եմ: Սասունն ասել է՝ ինչպես թե՝ գիժ սասունցին ես եմ: Սկսել են հարցուփորձ անել իրար, պարզվել է՝ իր ծնողները մեզ շատ ծանոթ մարդիկ են»:

Sasun Mkrtchyan (1)

Ապրիլի 2-ին մոր հետ խոսելուց հետո Սասունը Գոհարին էր զանգել, ապա անջատել հեռախոսը. «Շատ էր սիրում Գոհարին: Փոխվել էր, կարծես թե ավելի նպատակասլաց էր դարձել: Հարցրեց՝ մա՛մ, հավանո՞ւմ ես Գոհարին, ասում էի՝ բալե՛ս, եթե դու հավանել ես, ես արդեն հավանել ու հավանել եմ: Ասում էր՝ մա՛մ, լավ աղջիկ է, լավ է լինելու, ամեն ինչ շատ լավ է լինելու: Ինչո՞ւ այդպես եղավ, Սասո՛ւն: Ոչինչ էլ լավ չեղավ: Ամեն ինչ կիսատ մնաց: Մատանին էլ մնաց տանը դրված, նպատակներն էլ կիսատ մնացին: Մի անուն թողեց մեզ ու ամբողջ աշխարհին»:

Sasun Mkrtchyan (9)

Սասունի մայրն ասում է՝ որդին բնավորությամբ ուրախ է եղել, միշտ՝ ժպիտը դեմքին. «Երբ ես զանգեի, կամ ինքը, առանց «ջան»-ի՝ մամա չէր ասում՝ հա, մա՛մ ջան: Նույնը՝ հոր հետ խոսելիս»:

Տիկին Նարինեի խոսքով՝ Սասունը երբեք ծնողներին չի նեղացրել, բնավորությամբ բարի էր, բոլորին հասնող. «Բոլորին հասնում էր, օգնում: Աստված իրեն չհասավ»:

մանրամասն՝այստեղ:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan