Գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։ Հրամանագրում, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ. Գնդապետ Թեմուր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ»։ Հիշեցնենք, որ նախկինում նշված պաշտոնն զբաղեցրած գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն աշխատանքից ազատվել էր ապրիլի 26-ին։
