Հեծանիվ քշե՛ք.Նաղդալյանի հորդորը պատգամավորներին
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվող Հարկային նոր օրենսգրքի քննարկումների արդյունքում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եզրակացրել է, որ պետք է խմել հատապտղային օղիներ, քշել հեծանիվ և բիզնեսում չունենալ 40 մլն-ից ավելի շրջանառություն:
«Մի խոսքով եզրակացություն՝ խմեք հատապտղային գինիներ, մի աճեք 40 մլն-ից և քշեք հեծանիվ», -դիմելով ԱԺ դահլիճում նստած սակավաթիվ խորհրդարանականներին, ժպտալով հայտարարեց Նաղդալյանը: