ԱԺ պատգամավորի այդօրվա հաղթանակը մեսիջ էր` ուղղված աշխարհի շախմատային արքային, որ Հայաստանը շախմատային գերտերությունն է...VIDEO
Ուղիղ երկու տարի առաջ, այս օրը՝ հունիսի 22-ին, Գաֆեսճեան կենտրոնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը բլից խաղում հաղթեց շախմատի աշխարհի բացարձակ չեմպիոն Մագնուս Կառլսենին: Պատգամավորը 3,5 րոպեում ձի-ժի 4 քայլի արդյունքում պարտության մատնեց աշխարհի բացարձակ ու անպարտելի չեմպիոնին:
Ախալքալակի Փոքր Գոնդուրա գյուղում ծնված պատգամավորը փաստորեն իր այդ վճռական քայլով այսպես ասած հաղթանակի օր գրանցեց հայերիս, Ջավախքի ժողովրդի, ու մեր պետության համար: Եւ ինչպես Fnews.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը (հիշելով այդ օրվա ապրումները).«Դա ինձ համար անկանխատեսելի, անբացատրելի մի տեսիլք ոնց որ լիներ, ու եղավ այն ինչ, տեղի ունեցավ։ Հանդիպումը ավարտվեց իմ հաղթանակով»,- ասաց պատգամավորը։
Հ.Գ
Նկատենք, որ այդ օրը Հանրապետականները կարելի է ասել ցնծության մեջ էին, նրանք իրենք էլ էին անակնկալի եկած ու չէին հասկանում, թե ինչպես է իրենց գործընկերոջը հաջողվել պարտության մատնել աշխարհի անպարտելի չեմպիոնին: Ի դեպ, ԱԺ պատգամավորին իր փայլուն հաղթանակի համար պարգեւատրել էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի կողմից էլ Տաճատ Վարդապետյանը պարգևատրվել էր ոսկե մեդալով:
Նկատենք, նաեւ որ այս իրադարձությանն առաջին արձագանքողների շարքում էին եղել նորվեգական լրատվամիջոցները, ինչպես նաեւ BBC-ն ու CNN-ն-ը:
Ինչ խոսք, այդ պատմական հաղթանակը Կառլսենի նման աշխարհահռչակ շախմատային արքայի համար սառը ցնցուղ էր: Բոլոր դեպքերում, այդ օրը նրա տրամադրության անկումը ակնհայտ էր:
Կարծում ենք, ԱԺ պատգամավորի այդօրվա հաղթանակը մեսիջ էր` ուղղված աշխարհի շախմատային արքային, որ Հայաստանը շախմատային գերտերությունն է, եւ մեզ հետ նույնպես կատակներ անել չի կարելի…
Չմոռանանք նշել նաեւ, որ այդ օրերին բավականին ճգնաժամային տրամադրությունների էին տիրում նաեւ իշխող կուսակցության ներսում, եւ այդ օրվա հաղթանակը մի տեսակ կիսեց նաեւ այդ տրամադրությունները...
Այլ մանրամասներ՝առաջարկվող տեսանյութում:
