1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Էրդողանի նամակը Պուտինին բեմականացված է այնպես, որ և'գայլերը կուշտ լինեն, և' ոչխարները ողջ մնան...

Ռուս-թուրքական սիրավեպն ու ապօրիածին հետևանքները

Էրդողանի նամակը Պուտինին բեմականացված է այնպես, որ և’ գայլերը կուշտ լինեն, և’ ոչխարները ողջ մնան Կամ Ռուս-թուրքական սիրավեպն ու ապօրիածին հետևանքները
Թուրքիայի նախագահ Էրդողանը ուղերձ է հղել ՌԴ նախագահ Պուտինին` որով ափսոսոանք է հայտնել 2015 թ. նոյեմբերի 24-ին թուրքական զինուժի կողմից Սիրիայում ռուսական ՍՈւ-24 ուղղաթիռի խոցման համար և ցավակցել այդ խոցման հետևանքով զոհված ռուս օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքին: Ավելի ուշ` Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը նաև հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է փոխհատուցել զոհված օդաչուի ընտանքին` Օլեգ Պեշկովի մահվան և ՌԴ-ին` խոցված ինքանթիռի համար: Քաղաքական վերլուծաբաններից շատերի դիտարկամբ` Թուրքիան ընդառաջ է գնում Ռուսաստանին` կատարելով նրա նախապայմանները:

Սակայն, ինչպես Fnews.am-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Թուրքիան ամենակարևոր նախապայմանը չի կատարել և իրականում, ներեղություն չի խնդրել ՌԴ-ից: Նա մեջբերում է ուշագրավ փաստեր. Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը պաշտոնապես հայտարարել է, որ այս ուղերձն ընդամենը վերջակետն էր բանակցությունների, որն այս ընթացքում գաղտնի տեղի է ունեցել Պաշտոնական Մոսկվայի և Անկարայի միջև: Գագիկ Համբարյանը հարկ է համարում նկատել, որ նամակում Ռուսաստանի Դաշնությանը կամ կոնկրետ նախագահ Պուտինին ուղղված ոչ մի ներեղություն չկա: Այնտեղ ընդամենը ներողությանը նման մի բառ է օգտագործված, այն էլ` ուղղված զոհված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքին: Գագիկ Համբարյանը մեջբերում է նաև ռուսաստանցի թուրքագետ Վլադիմիր Ավատկովի մեկնաբանությսւնը: Վերջինս «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նկատել է, որ Էրդողանի ուղերձում «ներողություն» բառ չկա: Նրա մեկնաբանմամբ` ուղերձում տեղ գտած «kusura bakmasınlar» արտահայտությունը այնքան էլ «ներողություն» չէ: «Այնպես որ պաշտոնապես հաստատված է, որ դա ներողություն չէ, առավել ևս այդ ներողությունը չի վերաբերվում ՌԴ-ին, այլ վերաբերում է կոնկրետ Պեշկովի ընտանիքին»,-պարզաբանում է Գագիկ Համբարյանը: Մատնանշելով նույն «Իզվեստիա» թերթը, քաղաքագետը մեջբերում է նաև մի հրապարակում, ըստ որի` Թուրքիայի նախագահի աշխատակազմից ևս հայտնել են, թե Էրդողանն ընդամենը ցավակցել է ռուս օդաչուի ընտանիքին և ոչ մի ներողություն չի խնդրել:

«Այսինքն գլխավոր 3 նախապայմաններից մեկը Թուրքիան միևնույնն է` չի կատարում: Սա բեմականացված է. այնպես են արել, որ և' գայլերը կուշտ լինեն և' ոչխարները ողջ մնան… ռուսական կողմը` Պուտինը, պաշտպանում է իր դեմքը` հայտարարելով, թե թուրքական կողմը կատարել է իր 3 նախապայմաններից ամենակարևորը և ներողություն է խնդրել, իսկ Թուրքիայում էլ Էրդողանը պահպանում է իր դեմքը` հասարակությանը ցույց տալով, որ ինքը մնում է շատ ուժեղ գործիչ և ոչ մի ներողություն էլ չի խնդրել: Այլ ընդամենը ցավակցել է ՌԴ նախագահին և «ներողություն» խնդրել զոհված օդաչուի ընտանիքից»,-պարզաբանում է քաղաքագետը՝ հավելելով, որ ուղերձի մեջ ասվում է նաև, թե Թուրքիայի դատախազությունը վերաբացել է ռուսական Սու-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանությանը մասնակցության մեջ կասկածվող Ալփարսլան Չելիքի դեմ քրեական գործը:

Գագիկ Համբարյանը նկատում է, որ այս կերպ ռուսական կողմը նախապատրաստվում է ամբողջությամբ ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին և վերջ է դրնում ռուս-թուրքական յոթամսյա սառը պատերազմին: Ինչ վերաբերում է նրան,թե ինչ ազդեցություն կունենա այդ հաշտեցումը Հայաստանի վրա, ապա քաղաքագետը նկատում է` Հայաստանը դրանից ոչինչ չի շահի, ինչպես որ եղել էր մինչև նախորդ տարվա նոյեմբերի 24-ը, այնպես էլ հիմա կմնա: «Թուրքական կողմը կփորձի ավելի ակտիվ ներգարվվել Ղարաբաղի կարգավորման գործընթացում, ինչպես դա արել է միշտ… Ամեն դեպքում ռուս-թուրքական մերձեցումը միշտ վատ հետևանքներ է ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի համար»,-ասումէ քաղաքագետը` հիշեցնելով 20-րդ դարի սկիզբը, երբ, նրա խոսքով, ռուս-թուրքական սիրավեպից ծնվեց Ադրբեջանի նման ապօրինածինը, որը մեծ գշխացավանք դարձավ տարածաշրջանի գրեթե բոլոր բնիկ ժողովուրդների համար:

Հարկ է նկատել նաև, որ ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հակասել է ավելի վաղ արած իր իսկ հայտարարությանը Ռուսաստանին խոցված ինքնաթիռի հարցում փոխհատուցում վճարելու վերաբերյալ: «Ռուսաստանին փոխհատուցում վճարելու մասին խոսք գնալ չի կարող, մենք միայն մեր վիշտն ենք հայտնել: Օդաչուի սպանության մեջ պատասխանատու անձի նկատմամբ անհրաժեշտ իրավական գործընթացներ են տարվում»,- ասել է Յըլդըրըմը:

Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի... «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոս... Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժ... 2 տարի առաջ առկա քարտեզներն այլևս գոյություն ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս... «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր մի... ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ ... Մեր գործընկեր, լրագրող լրագրող Իլոնա Ազարյա... Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan