1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ռուս-թուրքական հարաբերություններում «սառույցը հալվում է». ի՞նչ կարելի է սպասել այդ հարաբերությունների բարելավումից...

Fnews.am-ի զրուցակիցն է Արցախի հանրապետության Արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

-Պարոն Մելիքյան, հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբներին արդեն նախատեսված է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Ռուս-թուրքական հարաբերություններում «սառույցը հալվում է». ի՞նչ կարելի է սպասել այդ հարաբերությունների բարելավումից, ի՞նչ վտանգներ եք տեսնում։

-Մոտ յոթ ամիս ձգված ռուս-թուրքական ռազմաքաղաքական ճգնաժամը կարող ենք համարել որպես այդ երկու երկրների միջև սկսված կոշտ մրցակցային պայքարի առաջին փուլ: Մոսկվան և Անկարան գործնականում կիրառեցին հակառակորդի դեմ իրենց ձեռքի տակ եղած քաղաքական, ռազմական, տնտեսական ու հոգեբանական ներազդման զինանոցի որոշ մասը, երկուսն էլ որոշակի կորուստներ կրեցին, բայց, ամեն դեպքում, այս յոթ ամիսների ընթացքում փոխանակված հարվածները՝ թեթև կսմիթներ կարելի է համարել իրենց դիմակայության գալիք շրջանի համատեքստում: Երկուսին էլ դադար էր պետք՝ այս ընթացքում տեղի ունեցածը վերլուծության ենթարկելու և իրենց ուժերը վերադասավորելու համար, բայց նրանց միջև առկա իրական հակասությունները պահպանվում են, իսկ արտաքին միջավայրում տեղի ունեցող զարգացումներն, ամենայն հավանականությամբ, այդ հակասությունները միայն կխորացնեն:

-Ինչո՞ւ Էրդողանը որոշեց «ներողություն» խնդրել Պուտինից, այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացվեց ԵՄ կազմից դուրս գալու համար և Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները երկարաձգվեցին: Դուք տեսնո՞ւմ եք կապ այս իրադարձությունների միջև։

-Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու հարցով անցկացված հանրաքվեի արդյունքներն իսկապես նոր քաղաքական իրականություն ստեղծեցին և էապես խարխլեցին տասնամյակներ շարունակ գովերգվող եվրոպական միասնականությունը: Ընդ որում, չի կարելի չնկատել, որ հանրաքվեի անցկացման պահին ԵՄ-ն առավելագույնս էր սահմանազատված ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Թուրքիայից՝ Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցների ռեժիմն է շարունակում գործել, իսկ Թուրքիայի պարագայում էլ հերթական անգամ խաղարկվեց հայոց Ցողասպանության ճանաչման հարցը՝ այս անգամ Գերմանիայի կատարմամբ: Հավանաբար ՌԴ իշխանությունները մարտավարական նկատառումներից ելնելով որոշել են, որ այս պահին անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիայի հետ ունեցած դիմակայությունը ու ցույց տալ բրիտանական ներկայությունից զրկվող Եվրոպային, որ ունակ են կոմպենսացնել Բրիտանիայի բացակայությունը: Ինձ թվում է, որ առանց Լոնդոնի առաջիկա տարիների ընթացքում ԵՄ-ն լուրջ ներքին ճգնաժամի մեջ է լինելու և Ռուսաստանի հույսերը, կապված Մոսկվա-Բեռլին-Փարիզ նոր աշխարհաքաղաքական բևեռ ստեղծելու գաղափարի իրականացման հետ, իրենց չեն արդարացնի: Իսկ դա, որոշ ժամանակ անց, ռուս-թուրքական դիմակայության նոր և ավելի ընդգրկուն փուլի մեկնարկը նախապատրաստող գործոն է լինելու:

-Որքանո՞վ է հնարավոր հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլը։ Համամի՞տ եք այն տեսակետին, որ մինչև չլուծվի ԼՂ խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները չեն բարելավվի։

-Հայկական հարցն այլոց կողմից Թուրքիայի դեմ կիրառվող բավականին ազդեցիկ գործիք է: Հայաստանն ինքն այդ գործիքը տնօրինելու և կիրառման մեջ դնել-չդնելու հարցում որոշում կայացնող չէ առայժմ: Իսկ քանի դեռ ՀՀ քաղաքական որակներն այսպիսին են, հիմքեր չկան կարծելու, թե առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններում կարող են ի հայտ գալ մեզ համար նպաստավոր միտումներ, ընդ որում, անգամ այն դեպքում, եթե արցախյան հիմնախնդիրը հանգուցալուծվի Թուրքիայի համար նախընտրելի սցենարով:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan