«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու՝ շուրջ երկու ժամ տևած վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է, գրում էpanorama.am-ը:
Նրանք տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Վիրահատող բժշկի փոխանցմամբ՝ նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված են արհեստական շնչառության ապարատին:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը լրագրողներին փոխանցեց, որ հայր և որդի Մանուկյանները հրազենային վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում: