1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դերասան Շահեն Բադալյանը՝«Վտանգավոր խաղեր»-ում նկարահանվելու, իր անցած ճանապարհի ու ձեռքբերումների մասին.PHOTO,VIDEO

«Dimm media group»-ը և «USA Armenia TV»-ն ձեռնարկել են նոր բազմասերիանոց ֆիլմի նկարահանման աշխատանքները: Այս ընկերությունների նախաձեռնությամբ ժամանակին նկարահանվել են նաև «USA Armenia»-ով և «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրվող «Կտակով թագուհին», «Էմիգրատները», «Մեղավորները» և լիամետրաժ «Անմեղ մեղավորները» ֆիլմերը: «Վտանգավոր խաղեր». այսպես է կոչվում նոր հեռուստասերիալը, որը օգոստոսի 24-ից արդեն իսկ ցուցադրվում է «USA Armenia» հեռուստաընկերության եթերում, նաև ինտերնետային «Guavor.Tv»-ով:

«Վտանգավոր խաղեր» ֆիլմի սցենարիստը Անուշիկ Պետրոսյանն է, պրոդյուսերը` Դավիթ Ադամյանը, գլխավոր հերոսի` Մարկի դերում հանդես է գալիս Արմեն Զարգարյանը:

«Ֆիլմում նկարահանվել են նաև Շահեն Բադալյանը, Խաչատուր Հունանյանը, Մարինա Մինասյանը, Գայանե Մարտիրոսյանը, Սուսաննա Նիդելյանը, Լուսինե Գասպարյանը, Դավիթ Սարգսյանը, Աննա Պաննին, Ռազմիկ Մանսուրյանը, Գոռ Եփրեմյանը, Արթուր Դարբինյանը եւ այլոք: 

Սերիալն ունի նաև իր սաունդթրեյքը: Էդգար Ալեքսանյանի երաժշտությամբ և Գևորգ Եղիազարյանի խոսքերով գրված «Օտարություն» երգի կատարումը վստահված է Գոռ Եփրեմյանին:

Իսկ ահա ժամանակին երաժշտական լուրջ հաջողություններով աչքի ընկնող, եւ այդ բնագավառում իր կարիերան շարունակելու լուրջ մտադրություններ ունեցող Շահեն Բադալյանի մտքով երբեւէ չէր անցնում, որ ինքը կարող է հայտնվել ֆիլմում, եւ խաղալ այնպիսի տաղանդաշատ դերասանների հետ, որոնց թվում են են Լեւոն Շարաֆյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Ալլա Թումանյանը, եւ շատ ուրիշները:

Ահա այս նոտայով էլ, սկսվեց Fnews.am-ի զրույցը «Վտանգավոր խաղեր» ֆիլմի առանցքային դերակատարներից մեկի՝ Շահեն Բադալյանի հետ, ով այսօր ֆիլմարտադրության ոլորտն առավել հետաքրքիր ու հեռանկարային է համարում:


-Պարոն Բադալյան, թերեւս սկենք նրանից, թե ինչպես հայտնվեցիք ֆիլմում, եւ ի՞ նչ տվեց Ձեզ այս նոր աշխարհը:

-Դե իրականում շատ պատահական եմ հայտնվել ֆիլմում, եւ դրա մասին երեւի թե գիտեն շատերը: Մեր տաղանդավոր դերասան, հայտնի Ռազմիկ Մանսուրյանին՝ Բուրչոյին, պետք էր թիկնապահի դերակատար ընտրել: 
Շատ մեծ ընտրություն ունեին, բայց չգիտեմ ինչու ընտրեցին ինձ: Մեր Վահիկը ինձ ընտրեց, իսկ առհասարակ կինո ինձ բերել է Դավիթ Ադամյանը: Հիմա մենք միասին ենք աշխատում. ինքը մեր պրոդյուսերն է: Ես իրենց շատ շնորհակալ եմ: Կյանքիս այս նոր էտապում, ե'ւ Դավիթը Ադամյան, ե՛ւ թե Արայիկը Ղազարյան, մեծ դեր խաղացին: Ես նրանցից իսկապես շնորհակալ եմ: Իրենք էլ չգիտեին իմ մոտ լավ կստացվի, թե ոչ, բայց նրանք ձգտեցին եւ ամեն ինչը արեցին, որ լավ արդյունք ունենանք:

-Ի դեպ, կարծիքները շատ են, որ դուք առանձնահատուկ ձայն ունեք, եւ շատերը Ձեզ ձայով են նաեւ ճանաչում: Դուք ի՞ նչ կասեք, գուցե նաեւ բնատուր ձայնը տարավ Ձեզ հեռուստաեթեր:

-Գիտեք, վերջին ժամանակներս շատերն են ասում, որ ինձ սկսել են նաեւ ձայով ճանաչել: Ավելին չեմ կարող ասել, քանի որ ունկնդիրն ու հեռուստադիտողը ավելի օբյեկտիվ ու տեղին գնահատական կտա:

-Կխնդրեի, մի փոքր պատմեք Ձեր մասին: Ո՞ ւր են ձգվում Ձեր արմատները:

-Իմ ծնողները Նուզգյար գյուղից են, որը որ հիմա ցավոք սրտի գտնվում է Ադրբեջանի կազմում: Մայրս՝ Հալաբյան ցեղից է, հայրս՝ Բադալյան: Ցավոք , մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում մայրիկս մահացավ, բայց իհարկե նրա շիրիմը ամփոփվեց Հայաստանում, քանի որ ինձ միշտ թվում է, որ ես հետ եմ գալու, ու չեմ ուզում, որ արմատներս շատ խիստ կապված լինեն օտարության հետ:

Ես ունեմ ընտանիք. ունեմ շատ դաստիարակված տղա, ու շատ հպարտանում եմ նրանով: Տղաս՝ 24 տարեկան է, շուտով բժիշկ է դառնալու: Հայրիկս նույնպես կա, եւ մեզ հետ է ապրում: Սենց ասացվածք կա չէ. «Երկու հայր, երկու որդի՝ ընդամենը երեք հոգի»: Մենք ապրում ենք երեքով:Տղաս իմ հպարտությունն է.երաժիշտ, սպորտսմեն , ու շուտով բժիշկ: Ուզում էր ոստիկան դառնալ, բայց հետո մի օր եկավ, ու ասեց, որ. «Ավելի լավ է ես մարդ բուժեմ»: 

Իմ կյանքի նվաճումը՝ իմ տղան է: Իհարկե էլի նվաճումներ կան, բայց ես կարծում եմ, որ ցանկացած ծնողի համար ամենամեծ նվաճումը՝ իր զավակն է:

-Իրականում օտարությունը, կարոտը, խեղդո՞ ւմ է Ձեզ, թե այդ ամենը հարաբերական է ասված: 
-Ոնց կարող է կարոտի զգացումը բացակայի հայից: Դա մի հիվանդություն է, որն ունի հայը: Ես մարդ եմ ճանաչում, որ Հայաստանում դեռ չի եղել, բայց ծնված օրից՝ որպես հայ, նրա մեջ այդ կարոտը կա:

-Հաճախակի ե՞ ք այցելում Հայաստան:
-Ամեն տարի: Տարի է լինում՝ երկու-երեք անգամ եմ գալիս: Եւ դեռ պիտի գամ:

-Հիմնականում անձնական գործերով ե՞ ք Հայաստան այցելում, թե՞ …

-Չէի ասի, ավելի շատ գալիս եմ կարոտս առնելու. Ընկերներիս, բարեկամներիս հետ հանդիպելու, հայ ժողովրդի հետ շփվելու: Ինձ համար շատ կարեւոր է իմ ժողովրդի հետ շփվել, այդ էներգիան ստանալ, որն ինձ հետ միշտ տանում եմ:

-Իսկ իրականում ի՞ նչ կա օվկիանոսից այն կողմ: Ինչ ակնկալինքերով էիք մեկնում ԱՄՆ, եւ արդյո՞ ք արդարացան այդ սպասելիքները:

-Դժվար է միանշանակ այդ հարցին պատասխանել: Կարող եմ ասել, որ ձեռքբերումը եղավ կինոն, որովհետեւ ես կյանքում չէի կարող պատկերացնել, որ կարող է դերասան դառնամ:
Ու որ դրանից հետո էլ իմ կերպարները կընդունեին, կսիրեին, իսկ հետո էլ ինձ կսկսեին ձայով սիրել (ժպտում է)…Դա ինձ համար մի տեսակ թվացյալ վիճակ է:

-Իսկ այդ թվացյալ վիճակի մեջ ինչի՞ պակասը կա, որ լրացնել է պետք:

-Պակաս չեմ զգում, պարզապես ինձ թվում է, որ էդ ամենը ինչը ինձ հետ չի կատարվում:Որովհետեւ ես երազում էի լավ երաժիշտ դառնալ, իսկ դերասան՝ մտքովս անգամ չէր անցնում:

-Իսկ «Վտանգավոր խաղեր» ֆիլմի դերասանական կազմից ինչ-որ բան կարողացա՞ ք վերցնել: Կամ գուցե դուք Ձեր տեսակով տեսակով ինչ-որ նոր շունչ փորձեցիք փոխանցել: Ի՞ նչ կասեք սրա վերաբերյալ:

-Ո՞նց կարելի է համագործակցել Ալլա Թումանյանի, Լեւոն Շարաֆյանի, Ռազմիկ Մանսուրյանի, Ալեքսան Խաչատրյանի, Արթուր Դարբինյանի հետ, ու մի բան չսովորել, ու չհպարտանալ, որ նրանց հետ ես հանդես գալիս նույն ֆիլմում:Ես հպարտ եմ, որ նման մարդկանց հետ եմ աշխատում: Ինչպես նաեւ շատ հաճելի է, որ մեր ե'ւ նախկին ռեժիսորը` Անաշեն, ե'ւ մեր նոր ռեժիսորը` Անգել Մարտիրոսյանը, ե'ւ թե մեր սցենարիստ Անուշիկ Պետրոսյանը, (ում մոտ նույնպես իր գործը շատ լավ է ստացվում), իրենց աշխատանքը սիրով ու պատասխանատվությամբ են կատարում, ու որի գնահատականն էլ կարծում եմ ունկնդիրը տալիս է:

-Բոլոր դեպքերում երբեւէ երազել էի՞ք նույն բեմում հայտնվել հանրահայտ դերասանների, կամ գուցե ժամանակին Ձեր կողմից սիրված հերոսների հետ, ովքեր այսօր կենսագրություն ունեն:

-Չեմ մտածել, ու մտքիս թելով էլ չի անցել: Ես կյանքում չեմ մտածել, որ կարող է մի օր տեսախցիկի առաջ նկարահանվեի: Փաստորեն, էն ինչ չես երազում, կատարվում է:

-Թեեւ վերջին տարիների սերիալային այս բումը ասում են ինչ-որ տեղ թեթեւացրեց դերասանների առօրյան ու նրանց ապրելակերպը, բայց միեւնույն ժամանակ շատ ու շատ տաղանդաշատ դերասաններ շարունակեցին ստեղծագործել Հայաստանից հեռու: Ձեր կարծիքով, կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի սահմաններից դուրս գործող դերասանները առավել ապոհվված են, եւ առավել գնահատված:

-Այն որ մենք տաղանդավոր դերասաններ ունենք, ովքեր ամեն տեղ են գնահատված ու սիրված, կարծում եմ դա ակնհայտ է: Իսկ այն որ դրսում դերասանները շատ ապահով կյանքով են ապրում, դա այդքան էլ այդպես չէ: Այդ նույն դերասանները, ովքեր աշխատում են հայրենիքից հեռու, նրանք էլ իրենց խնդիրներն ունեն:Մենք, այսպես ասած, «կողքից» անպայման մի հատ գործ էլ ենք ունենում, որ կարողանանք մի քիչ ավելի հանգիստ ապրել:

Օտար երկիր, շատ բարձր աշխատավարձ, ու հոնորարներ, որ այդքան ասում են... դա մեզ համար չի: Էդ հեռվի քաղցր ձայնը՝ ամերիկացի դերասանների դեպքում է ընկալելի, քանի որ Աստված գիտե, թե նրանք ինչ գումարների դիմաց են նկարահանվում: Մենք նոր-նոր քայլեր ենք անում էդ ասպարեզում, եւ էդ մասշտաբի գումարներ դեռ չկան, որ մեր դերասաններին կարողանանք այնքան վճարել, որ դերասանը զբաղվի միայն իր գործով:

-Փաստորեն դուք էլ «կողքից» ինչ-որ բանով զբաղվում եք:

-Ճիշտն ասած, ես կինոյի պրոդյուսերներից մեկն եմ նաեւ, ով զբաղվում է ձեր այդ ասած այդ ֆինանսական գործերով: Մեզ մոտ էլ շատ լավ մարդիկ ունենք, շատ լավ հովանավորներ, ովքեր շատ սիրում են մեր ֆիլմը՝«Վտանգավոր խաղեր»-ը,  եւ շատ լավ են ընդունում են մեզ: Ես բոլորից էլ շնորհակալ եմ, որ իրենց օգնությամբ կարողանում ենք այս ֆիլմերը ստեղծել:

-Շահեն Բադալյանը կյանքում երբեւէ հայտնվել է վտանգավոր խաղերի մեջ:

-Դե կյանք ա, ամեն ինչ էլ եղել ա:Դե բնական ա. եղել ա, որ էդ կերպարն էլ բնականին մոտ են ստեղծվել, ու դա երեւում ա էն ժամանակ, երբ ասում են դերը համապատասխանում ա, լավ ես խաղում, եւ այլն...

-Այդուհանդերձ կասե՞ք, ինչքանով են իրականում իրար նման Շահեն Բադալյանը, եւ դերասան Շահեն Բադալյանը:

-Իհարկե, եղել են դերեր, երբ Շահեն Բադալյանը իրեն նման է եղել: Դա «Մաեստրո» ֆիլմն է, որ ինձ նմանեցրել եմ. հանգիստ, բարի, խաղաղ:

-Բայց նաեւ ասում են, որ դուք իրականում շատ լուրջ եք...

-Այո իրականում լուրջ եմ, բայց ասեմ նաեւ, որ հումորի լուրջ զգացում ունեմ:

-Պարոն Բադալյան, ինչպիսին կուզենայիք տեսնել Հայաստանը Ձեր հաջորդ այցերի ժամանակ:

-Ի միջի այլոց, ես ամեն գալուց ինչ-որ մի լավ բան նկատում եմ. մարդկանց վերաբեմունքը, Հայաստանում մատուցվող ծառայությունները, շատ բաներ կան, որ դրական եմ համարում: Պետք է փորձել ամեն բանի լավ աչքով նայել, եթե սկսենք վատ աչքով նայել, ամեն ինչն էլ վատ կթվա:

-Ի դեպ, ի՞նչ կասեք ԱՄՆ-ում հաստատված հայերի միասնականության մասին: Հաճախ են տեսակետներ հնչում, որ այնտեղ հայերն առավել համերաշխ են, ու սրտացավ՝ հայրենակիցների նկատմամբ:

-Իրոք այդպես է.շատ լավն են տեղի հայերը:Նրանք սիրում են բոլորին հասնել, ու օգնության ձեռք մեկնել: Մենք էլ, միանգամից չենք սիրվել չէ՞: Մարդիկ մեզ հավատացել են, գումարներ են ներդրել, ու թեւ տվել: Ինձ թվում է՝ մենք էլ արդարացրել ենք նրանց հույսերը: Շատ ընտիր մարդիկ են այնտեղի մեր հայերը, ու որ օտարության մեջ ենք, ոնց որ ամեն մեկիս հաջողությունն ու դժվարությունը բոլորինս լինի:

Օրինակ ապրիլյան քառօրյաի օրերին, ընկերս պատմում էր, որ որ ռեստորանում որեւէ մեկը խորոված չէր պատվիրում:Շատ լավ հասկանալով այդ ուտեստի խորհուրդը:Մեզ համար հայրենիքը թանկ է, ու անգնահատելի...


-Ազատ ժամանակ ունենում ե՞ք: Եւ ինչպես եք նախընտրում կազմակերպել Ձեր հանգիստը:

-Սիրում եմ երաժշտությամբ զբաղվել,ես հարվածային գործիքների վրա եմ միշտ նվագել, (հայտնի ուդարնիկի վրա),շատ կենդանիներ եմ սիրում, ձկներ եմ պահում:
Տարիներ առաջ, շատ ժամանակ ունեի, եւ սպորտով էի զբաղվում: Իսկ հիմա սիրում եմ ընկերներիս հետ նստել, զրուցել, շփվել:

-Ընկերասեր եք փաստորեն:

-Անպայման: Ընկերներիս շատ եմ գնահատում. ունեմ շատ լավ մտերիմներ, ու ունեմ երկու լավ ընկեր, որոնց հետ շատ կապված եմ: Ընկեր բառին պետք է մի քիչ զգուշորեն վերաբերել: Բայց մտերիմներ էլ ունեմ ,որոնց շատ եմ սիրում ու հարգում:

-Խորհուրդներ ընդունում ե՞ք:

-Միանշանակ:

-Իսկ ո՞վ է եղել Ձեր կյանքի գլխավոր խորհրդատուն:

-Խորհրդատուն իհարկե եղել է իմ հայրը: Շատ ժամանակ, գուցե նրա խորհուրդները չեմ լսել(չար երեխա եմ եղել), բայց հայրս միշտ ճիշտ է եղել:

-Իսկ ֆիլմի նկարահանումների ժամանակ ումի՞ց եք շատ խորհուրդներ ստացել, եւ ընդունել:

-Ինձ շատ խորհուրդներ է տվել է մեր տաղանդավոր ու սիրված դերասան Ռազմիկ Մանսուրյանը՝Բուրչոն: Ինքը ուզում էր, որ իմ մոտ ամեն ինչ ավելի լավ ստացվի: Ես էլ իրեն շատ եմ սիրում, ու բոլորին եմ շատ սիրում եւ գնահատում:

-Հայտնի լինելը Ձեզ խանագարո՞ւմ է, թե՞ օգնում:

-Ամեն դեպքում, հայտնի լինելը, կարելի է ասել հաճելի զգացողություն է…

-Ինչը չեք հանդուրժում մարդու մեջ:
-Ձեւերը, ցուցամոլությունը, ու չեմ սիրում, որ մարդիկ նյարդային են լինում:

-Լավատես ե՞ք:

-Միանշանակ:Ինչքան էլ, որ դժվարություններ լինեն, պետք չէ էդ դժվարությունները փոանցես ուրիշին: Ամենադժվար պահին էլ, պետք է ժպտաս ու առաջ անցնես:

 
 
ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan