Շախմատիստուհիները ստիպված կլինեն հիջաբ կրել Իրանում կայանալիք Շախմատի աշխարհի առաջնության ընթացքում
Աշխարհի թոփ շախմատիստուհիները ստիպված կլինեն հիջաբ կրել առաջիկա Շախմատի աշխարհի առաջնության ընթացքում, քանի որ մրցաշարը հյուրընկալելու է Իրանը: Իրանում առաջնության անցկացման մասին լուրերից ժամեր անց բազմաթիվ շախմատիստուհիներ սկսեցին իրենց դժգոհությունն արտահայտել անցկացման վայրի վերաբերյալ, քանի որ հայտնի դարձավ, որ այն կանայք, որոնք կհրաժարվեն ծածկել իրենց գլուխը, կձերբակալվեն: Թոփ շախմատիստուհիներից շատերն արդեն հայտարարել են, որ կբոյկոտեն խաղերը: Ֆիդեյի Կանանց շախմատի կոմիտեն կոչ է արել շախմատիստուհիներին հարգել մշակութային տարբերությունները և դրանցով պայմանավորված կանոնակարգերը: