Վարուժան Սուքիասյանը հրաժարական է տվել
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հրաժարական է տվել:
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ Սուքիասյանն այլևս չի գլխավորելու հավաքականը. կարելի է ենթադրել, որ հրաժարականն ընդունվել է:
Վարուժան Սուքիասյանն ազգային ընտրանին գլխավորել է 2015-ի դեկտեմբերից: Մասնագետի գլխավորությամբ հավաքականը պարտվել է ԱԱ-2018-ի ընտրական փուլի առաջին 3 հանդիպումներում: