Օդանավին ստիպել են Կիև վերադառնալ հայ ուղևորի պատճառով` սպառնալով, որ կործանիչներ օդ կբարձրացնեն.VIDEO
«Բելավիա» ավիաընկերության «Բոյինգ 737-800» օդանավը, որը կատարում էր Կիեւ- Մինսկ В2−840 չվերթը, 2016-ի հոկտեմբերի 21-ին ստիպված է եղել վերադառնալ թռիչքի օդանավակայան։ Օդանավում 136 ուղեւոր է եղել ու անձնակազմի 6 անդամ: Այս մասին հայտնում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գորշակալությունը:
«Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա օդանավի հրամանատարը օդային երթեւեկության վարչության դիսսպետչերից կարգադրություն է ստացել անհապաղ վերադառնալ թռիչքի օդանավակայան, սակայն որևէ պատճառ դիսպետչերը չի նշել: Նա զգուշացրել է օդանավի հրամանատարին, որ կարգադրությունը չկատարելու դեպքում օդ են բարձրացվելու կործանիչներ։ Օդանավի հրամանատարը կատարել է ստացած կարգադրությունը»,- հայտնում է «Բելավիա» ընկերության մամուլի ծառայությունը։
մանրամասն՝asekose.am.-ում:
