«Սուտ են ասում, թե մեզ փող են տվել, շենքը գլխներիս փլվում ա».Վթարային շենքի բնակիչները ուզում են տեսնել վարչապետին.PHOTO,VIDEO
Արդեն 28 տարի, Արմավիրի մարզի Լենուղի գյուղի վթարային շենքերի բնակիչները սպասում են խոստացված բնակարաններին:
Այս խնդրով նրանք 1988 թվականից ի վեր, բազմիցս դիմել են պատկան մարմիններին՝ սակայն մինչ օրս բնակվոըմ են 3-րդ և 4-րդ կարգի վնասվածություն ունեցող շենքերում: Հարցի լուծումն ակնկալելով նոր վարչեպտ Կարեն Կարապետյանից` շենքի բնակիչները, մեծ ու փոքրով եկել էին կառավարության շենքի մոտ:
«Ասում են էս նոր վարչապետը լավ մարդ ա, բոլորին լսում ա, խնդիրներին լուծում ա տալիս…. Եկել ենք, որ մեզ էլ օգնի: Մինչև մեզ կոնկրետ պատասխան չտան` էստեղից չենք գնալու»,- Fnews.am-ի հետ զրւոյցում ասաց մի բնակչուհի:
Լենուղցիները պատմեցին. Երբ շենքը փլուզվել է, նախ նրանց բաժանել են ժամանակավոր վրաններ և խոստացել արագ տեմպերով բնակելիների ամրացման հացերը լուծել: Սակայն շուտով եղանակները ցրտել են և վրաններում մնալը, հատկապես երեխաների հետ, դարձել է անհնար: Այնպես որ բնակիչները ստիպված են եղել դարձյալ շենք վերադառնալ, ուր ապրում են մինչ օրս:
«Մեզ բնակարանով ապահովելու փողերը դուրս են գրել, մենք գիտենք, բայց ո՞ւր ա, սաղ լափել են…սուտ են ասում, թե մեզ փող են տվել, շենքը գլխներիս փլվում ա …մենք էսօր էս երեխեքի հետ եկել ենք, որ վարչապետը տեսնի, թե էս փոքրերը ո՞նց են ապրում էդ վթարային, քանդվող շենքում: Իրենք կապրե՞ն…»,- նեղսրտած ասաց թոռնիկին գրկած մի բնակչուհի:
Նկատենք, որ վթարային շենքերը հիմնականում տիպային կառույցներ են, որոնք սխալ նախագծման պատճառով դարձել են վթարային:Դեռ նախորդ տարի վթարային շենքերից կառավարության հրատապ ծրագրի շրջանակներում, նախատեսվել էր լուծել Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային մեկ շենքի բնակիչների բնակարանայի հարցերը: Սակայն բնակիչները նկատում են, որ 29 ընտանիքներից, մինչ օրս միայն 9 ընտանիքի բնակարանի հարց է լուծվել: Մյուսներն այսօր անորոշ վիճակում են:
Բնակիչներից մեկն էլ նկատեց. «Մեզ ասում են սպասեք` ձեր հերթը դեռ չի հասել… երբ է գալո՞ւ մեր հերթը, երբ մի օր մնանք փլատակի տա՞կ...»:
Հիշեցնենք նաև, որ Լենուղու վթարային շենքերը գրեթե ութսուն տարի առաջ են կառուցվել և ենթակա են քանդման՝ միայն բնակիչներին բնակարաններով ապահովելուց հետո:
Ա. Սահակյան
