Ինձ ոգեշնչողը հայրս էր. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ հարցազրույցում խոսել է իր կարիերայի մասին:
Հենրիխ, ի՞նչն էր քեզ ամենից շատ գրավում ֆուտբոլում, երբ երեխա էիր:
- Ինձ ոգեշնչողը հայրս էր, ես երազում էի դառնալ նրա նման ֆուտբոլիստ։
-Որո՞նք են լավագույն հիշողություններդ այն տարիներից, երբ նոր էիր սկսում ֆուտբոլային կարիերադ «Փյունիկում»:
- Ես 7 տարեկան էի, երբ սկսեցի մարզվել «Փյունիկում»։ Ես շատ երջանիկ էի, երբ հետագայում միացա «Փյունիկի» հիմնական թիմին։ Դա իմ կարիերայի վաղ շրջանի ամենահուզիչ պահերից մեկն էր ինձ համար։
-Ե ՞րբ հասկացար, որ ֆուտբոլը ոչ միայն զվարճանք է, այլ կարող է դառնալ կյանքիդհիմնական զբաղմունքը:
- Ես միշտ երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին, և երբ երազանքդ կատարվում է, և դու սկսում ես քո ճանապարհը, դու անհավանական երջանկություն ես զգում։ Երբ ես տեղափոխվեցի իմ առաջին արտասահմանյան ակումբը՝ Դոնեցկի«Մետալուրգ», հասկացա, որ կարող եմ շարունակել առաջխաղացումս և ֆուտբոլային լավ կարիերա ունենալ։
-Ինչպե՞ս կբնութագրես հայկական ֆուտբոլն այն ժամանակ, երբ նոր էիր սկսում և այսօր: Ի՞նչէ փոխվել:
- Ներկայումս Հայաստանի առաջնությունն ավելի թույլ է, քան այն ժամանակ, երբ ես էի հանդես գալիս Հայաստանում, մրցակցությունն այն ժամանակ ավելի բարձր էր։
Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ: