Գագիկ Ծառուկյանի ծաղկեփունջ դնելու համար ավելի շատ մարդ էր հավաքվել, քան որոշ քաղաքական գործիչների հանրահավաքներին
Փաստորեն Գագիկ Ծառուկյանի ծաղկեփունջ դնելու համար ավելի շատ մարդ էր հավաքվել, քան որոշ քաղաքական գործիչների հանրահավաքներին: Հիմա շատերդ կասեք, որ մարդիկ գնացել էին փող ուզեին, ցուրտ ա, նեղն են և այլն: Իսկ ձեր կարծիքով Գյումրիում սոված, ծարավ , դոմիկում ապրող տարիքով մարդիկ ձեր սիրուն աչքերի համար ե՞ն գնում ընտրության: Ոչ գործ եք անում, որ արածներիդ համար ընտրեն, ոչ փող եք կարում բաժանեք, որ փողի համար ընտրեն:
Ժողովուրդը հասել է այն աստիճանին, որ վաղուց թքած ունի բոլորի վրա, իրան արդեն հետաքրքրում է տեղում ստացած շահը ու օգուտը, թե չէ անկապ խոստումները վաղուց հոգնեցրել են բոլորին՝ մանավանդ գյումրեցիներին: