1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ամեն մի «Չոլի շան» ու բեսպրեդելշչիկի պատճառով երկիրը վերածվում է գանգստերական բանդիտական Հայաստանի…

 

Գայանե Զարգարյանը

ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Մեր երկրում առկա ամենաթողությունը վերջին մի քանի օրերին կրկին առարկայական դրսեւորումներ է ստանում:
Մարդիկ սկսել են ազատորեն կրակել ում պատահի եւ երբ պատահի, մինչդեռ շատ ու շատ ազատամարտիկներ «չուլանում» մոռացված մի քանի փամփուշտի համար, շատ հանգիստ կարող են հայտնվել ճաղերի հետեւում:

Գեղարքունքի մարզում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների գլխավոր հերոսը՝ Գեղարքունիքի փոխմարզպետի տղային սպանած Նորատուսի գյուղապետի «Չոլի շուն» մականվամբ եղբոր տղան էր, ով մեղայականով ներկայացել էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: 


Հիշեցնենք, որ հունվարի 8-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, և ոստիկանության Գավառի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում, կեսօրին՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն մեղայականով ներկայացել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանը։

Սպանությունը կատարելուց հետո նա դիմել էր փախուստի, սակայն տեղեկանալով, որ ոստիկաններն ու քննիչները տիրապետում են ողջ ինֆորմացիային և ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել նաև իր վարած այն ավտոմեքենան, որով ինքը ժամանել էր սպանության վայր, այլ ելք չունենալով մեղայականով ներկայացել էր ոստիկանություն։
Իսկ երեկ արդեն պաշտոնական հաղորդագրություն ստացվեց այն մասին, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Գավառում 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ. Հարությունյանին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, բժշկական կենտրոն է տեղափոխվել 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանը՝ գլխի և պարանոցի շրջանում հրազենային վնասվածքներով, որտեղ արձանագրվել է նրա մահը։ 
Նույն օրը Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Հ. Հակոբյանը հրազենային վնասվածքներն ստացել է Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում. առերևույթ հանցագործություն կատարած անձը «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայում գտնվող Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, սպանության շարժառիթը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով և հարցաքննվել։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

 

 Հաբռգառ ու սանձարձակ լակոտների պատճառով...

 

Ստացվում է այնպես, որ Հայաստանում քաղաքական դասն իր մեջ միավորում այն ամենը, ինչը բնորոշ է հայկական «էլիտային»՝ պաշտոն, կրիմինալ, արտոնություններ, բեսպրեդել, անպատժելիություն եւ այլն:

Եւ շատ հաճախ ստացվում է այնպես, որ ցոփ ու շվայտ կյանքով ապրող պապաների որդիները, հայրերի ու հոպարների «գրեֆ արած» ճոխությունից բթանում են այն աստիճան, որ ապրում ոչ թե գիտակցաբար՝զոռ տալով սեփական մանր ուղեղներին, այլ՝ բնազդաբար…
Ու ամենեւին զարմանալի չէ, որ հայկական մամուլը պարբերաբար ահազանգում է այս կամ այն տրամաչափի չինովնիկի ու բարձրաստիճան պաշտոնյայի զավակի մասնակցությամբ հանցագործության ու հակամարդկային արարքների մասին:

Եւ սա շատ հաճախ բնորոշ է հիմնականում հաբռգած մեծահարուստներին, արագ հարստացող որոշակի անմակարդակ, գռեհիկ ու արյունարբու լակոտներին, իսկ շատ դեպքերում գուցեեւ նրանց հարազատներին, բարեկամներին, ու ծանոթներին…
Մեր հասարակությանը, մեր պետությանը պետք են կիրթ, ազնիվ, ու գրագետ դեմքեր, արդարադատության նիշը պատվով պահող պաշտոնյաներ, որոնց բան ու գործը պետք է լինի ոչ թե սանձարձակ պապաների ու նրանց լակոտների ստորաքարշ արարքները «պարտակելն ու ջրելը», այլ ցանկացած այլասերվածի սանձերը ձգելը…

Չոլի շների տրամաբանությամբ գործողները ընդամենը` «հաբռգած լակոտներ» են, ովքեր իրենց կրուգներում դեբոշներ սարքելով ու մարդ սպանելով, եւս մեկ անգամ ընդգծում են իրենց արնախում լինելու հանգամանքը:

Գեղարքունքի մարզում տեղի ունեցած մարդասպանությունը, բեսպրեդելի ու լկտիության հերթական դրսևորումներից է: Սրանց նմանների պատճառով է, որ երկիրը վերածվում է գանգստերական բանդիտական Հայաստանի: 
Նկատի ունեմ ոչ միայն Հայկ Հակոբյանի հետ տեղի ունեցածը, այլ նաեւ բազում հանցագործություններ, երբ խնդիրներն օրենքի դաշտում լուծելու փոխարեն ծեծում են, սպառնում են, երեխաների ներկայությամբ մեքենաներ են ջարդում, սպանում… Եթե սրանց նման «մորթ անողներ»-ի նպատակը Տեխասի ռազբորկաները մեզ հիշեցնելն է, ապա կարծում եմ՝ քաղաքական իշխանությունն այդ մասին պետք է համապատասխան հետեւություններ ու քայլեր անի:

 

 ՀՀ-ի մարզերից շատերը, հիմա էլ փաստորեն Գեղարքունիքը, հավակնում է դառնալ Սիցիլիա...

 

 Այնպիսի մի ժամանկներում ենք ապրում, որ գրեթե ամեն օր կարող ենք լսել մի սպանության կամ «սամասուդի» մասին: Չգիտես՝ Սիցիլիայո՞ւմ ես ապրում, թե՞ Հայաստանում: 

Մեր երկրում, փաստորեն «զենքով կայֆավատ լինելն ու տրնգի պարտադրելը» 
մի բաժակ ջուր խմելուն հավասար գործ է դարձել: 
Փաստորեն, ցանկացած մի պատեհապաշտ կարող է զենք ձեռք բերել, ու ուզածդ պահին փամփուշտները  շարել դիմացինիդ ճակատին: 
Եւ շատ հետաքրքիր է, թե ուր են պատկան մարմիններն ու մասնավորապես երկրի բարձրագույն մարմնից՝ հայրենի խորհրդարանից բարձրագոչ ճամարտակողները: Բա ինչի՞ չեք լպտում, թե ինչի՞ց է, որ որ էսքան կրակում ենք...
Թե թութակի նման միայն պետք ա կրկնեք, որ մեր երկրին կայունություն է պետք:
Եւ գիտե՞ք, թե ինչու է շատ դեպքերում իսկապես սամասուդը դառնում արդիական, որովհետեւ հասարակության մի զգալի հատված դեմքով շուռ է եկել՝ չվստահելով օրինականությանն ու արադարադատությանը:

Ցավով պետք է նշել, որ ամենաթողության պայմաններում ծնունդ առած արտոնյալների խավը` օլիգարխիան, որը ներթափանցեց տարբեր ոլորտներ, ու նաեւ պետական համակարգ, անընդհատ մեծացնում էր իր ախորժակը, քանզի հասարակությունը հանդուրժում էր սրանց:

Օլիգարխների ու նրանց հետ սրտաճած «բեսպրեդելի» վարքը միշտ էլ քննարկվել է Հայաստանում, սակայն «սայլը տեղից չի շարժվել», քանի որ դրանց ականջները քաշող չի եղել: ժամանակին քրեաօլիգարխիկ համակարգը ամեն ինչ արեց, որ սրանց նմանների «գլխից մազ չպակասի», և դրանով իրեն հաջորդած գործիչների վզին փաթաթեց չափազանց հզոր մի բուտաֆորիկ համակարգ, որի գործունեության պտուղները մենք այսօր վայելում ենք:
Եվ փաստ է այսուհետ, որ հասարակությունը չի ցանկանում հանդուրժել բեսպրեդելի ու նրանց շրջապատի արտոնյալ և անպատիժ լակոտների գործունեությունը:

Եւ եթե մի երկրում պետական պաշտոնյայի՝ այս դեպքում նույն Գեղարքունիքի փոխմարզպետի որդին ապահովագրված չէր, ապա կարելի է իմանալ, թե որո՞նք են լինելու պատկան կառույցների կողմից ձեռնարկված միջացառումները, որպեսզի մի «չոլի շուն» օրը ցերեկով նորից էլի չկրակի...

Հ.Գ

Ցավալի, որ շատ հաճախ իշխանությունը կազմող սուբյեկտների հիմնական և գուցե միակ խնդիրն ամենօրյա պայքարն է՝ «խփոցին», իր անձնական դիրքի սպասարկման, ու ամրապնդման համար: Եղած դեմքերը բազմիցս ապացուցել են իրենց գոյատևելու ունակությունը, ու կարևոր չէ թե ինչ որակների հաշվին՝ բեսպրեդելի, տմարդի վարվելակերպի, թե ծառայամտության: Այսինքն իշխանական որոշ թեեւերի ներքին և արտաքին գործելակերպի տրամաբանությունը խիստ ընդգծված է՝ գզվռտոց, զոռբայություն, ուժային, կոմպրոմատային շանտաժ ու սրիկայություն իշխանության ներսում, անպատժելի բեսպրեդել ու այլանդակություն՝ հասարակ մահկանացուների հանդեպ:

Ու վատն այն է, որ այդպես էլ վերջը չի երեւում, թե ո՞վ է վերջապես փողատեր՝ իրենց իսկ գվարդիաներով պաշտպանված կրիմինալ դեմքերին, ինչու չէ նաեւ տեղական ոչ ու փուչ իշխանիկներին ու նրանց փեշի տակ կուչ եկած լակոտներին՝առանց խտրականության, ականջները քաշելու ու իրենց հասցեով ուղարկելու…

 


Թե չէ թողես ամեն մեկը բամփելուց խոսա, բա մի հատ բամփեք՝ տենանք զարմանանք...

 

 

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan