Նախագահ Բակո Սահակյանը պետական պարգևով է պարգևատրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, և անցկացրել ընդլայնված խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանի և Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Խորհրդակցության ժամանակ Արցախի Հանրապետության նախագահը պետական պարգևով է պարգևատրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին:
Ընդլայնված խորհրդակցության ժամանակ Արցախի Նախագահը պետական պարգևներով է պարգևատրել նաև Երևանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանին և Դավիթ Օհանյանին, քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանին, խորհրդական Արայիկ Քոթանջյանին, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարներին, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին, քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի, կոմունալ տնտեսության, կրթության, առողջապահության ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունների պետերին:Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?97864&l=am/
