Ընտրակաշառքի չափն աճել է՝ դե կյանքը թանկացրել եք,թանկով վճարեք. ԼՃԱԿՆ Է ԱՊՇԱԾ, ԼՃԱԿՆ Է ՊՂՏՈՐԱԾ... գետերը նույն հունով են գնում....
Արփի Վանյանը Hayreniq.am-ում գրում է.
Չկարողացա հետաքրքրությունս զսպել և հոդածներից մեկին ՛՛պրվոկացիոն՛՛ վերնագիր դրեցի՝ ՛՛ՇՏԱՊԵՔ ԻՄԱՆԱԼ, ահա թե որքան է լինելու այս անգամ ընտրակաշառքի չափը..՛՛ ուզում էի տեսնել, թե ինչ հետաքրքրություն այն կառաջացնի և չսխալվեցի. Այնպիսի տպավորություն էր, ասես ամբողջ համացանցը հենց այս լուրին էր սպասում՝ ահա՜, թե որքան է լինելու ընտրակաշառքի չափը...
Իհարկե, չեմ բացառում, որ ընթերցողների մի մասը պարզապես հետաքրքրությունից ելնելով է այն ընթերցել, բայց և չի բացառվում, որ մի մասն էլ ուզում էր պլանավորել, թե ապրիլին ինչ ծախսեր անի: Ցավոք, մեզանում քիչ չեն այն մարդիկ, ովքեր ընտրակաշառքի համար պատրաստ են իրենց հոգիները վաճառել: Ու պետք չէ ասել, որ դա այդպես չէ, քանզի եթե վերցնող չլիներ՝ ընտրակաշառք տվող ևս չէր լինի: Մենակ մի բան կարող եմ արձանագրել, պարզվում է գնալով ընտրակաշառակերների ախորժակն աճում է, առաջներում 5000-ով բավարարվում էին, հիմա 100 դոլար-ը մինումումն է: Դե, կյանքն է թանկացել, դրա մեղավորներն էլ գիտենք ովքեր են, ուստի քանի որ մեղավոր են, թող թանկ վճարեն....
...Տխուր, ցավալի, նյարդայնացնող իրականություն է. Ամեն ինչ վաճառվում է, ամեն ինչ գնվում է և այս համատարած առուծախի մեջ, մեկ էլ սկսում են խոսել բարձր արժեքներից, քիչ է մնում ասես՝ ՍՈՒՍ մնացեք, ոչ մեկդ էլ ոչ մի բան մի խոսեք, թե կա մարդկային մի տեսակ, որն այսօր , իրոք աշխատանք է տանում, դա հայրենիքի պաշտպան զինվորն է.... Նա էլ հենց զորացրվում է, հանդիպում է անգործութան, վարկերի, տոկոսների, իսկ այդ ամենից մինչև ընտրակաշառք վերցնել կամ բաժանալ՝ ընդամենը մեկ քայլ է.... Ցավոք, մեկ քայլ:
Ուրեմն ոչ գետերի հուներից խոսեք, ոչ աղբյուրների ու առվակների ճանապարհներից, դրանք իրենց ուղին վաղուց գտել են. լճակն է պղտորել...լճակն է ապշած....դա է ամենասարսափելին....
