Ես որևէ կաշկանդվածություն չունեմ, կատարում եմ իմ առաջ դրված օրենսդրական խնդիրները. ով ուզում է լինի. Արման Թաթոյան
Tert.am-ը գրում է.
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին աշխատելու համար ստեղծվելու են աշխատանքային խմբեր և աշխատելու են մի քանի ուղղություններով:
«Հիմա արդեն մեզ մոտ ներքին դասընթացներ են անցկացվում, որպեսզի աշխատակիցները հստակ տեղյակ լինեն ընտրական օրենսգրքի դրույթներին, որպեսզի մեր լիազորությանը վերաբերող հարցերի շրջանակներում ստանանք ահազանգեր և կարողանանք դրանց պատշաճ արձանագրել: Բացի այդ, մոնիտորինգ է իրականացվելու և հնարավոր հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ հայտնաբերելու դեպքում, ինչպես մշտապես անում ենք, ուղարկելու ենք քրեական հետապնդման մարմիններին և հետևողական ենք լինելու»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
