Նախընտրական կրքեր հանուն հետընտրական գժոտ կայֆերի ... Արփի ՎԱՆՅԱՆ
Հայաստանը կանգնած է քաղաքական բուռն զարգացումների շեմին: Շեմը ո՞րն է, այն վաղուց հատել, անցել ենք: Ամենուր միայն ընտրություններից են խոսում, անգամ փոքրիկ երեխաներն են տեղակ, թե ինչ է կատարվում:
Եթե փորձես անջատվել տեղի ունեցող քաոսից ու այս ամենին մի քիչ վերևից նայել՝ ասենք թռչնի թռիչքից, կամ Աստծո բարձրությունից կսկսես ծիծաղել.
Պարզվում է, մենք ունենք Հայաստանի ցավով տառապող, ինքնահրկիզվող, Հայաստանի բարօրության համար զոհաբերվող հազարավոր քաղաքական գործիչներ, ովքեր այսօր լցրել են ռեյտինգային ցուցակները, փակ ցուցակները, ովքեր իրար հետ դաշինքներ են կնքում, դաշինքներ են խախտում, ովքեր հանուն ժողովրդի լքում են իրենց պաշտոնները, իրենց կուսակցությունները: Ահա նրանք՝ մեր փրկիչները և փույթ չէ, որ մի քիչ ուշ են հասկացել, որ այս երկիրը փրկել է պետք, ՛զատո՛՛ հասկացել են ու նետվել են կյանքի ու մահվան պայքարի:
Միլոններ՝ ցուցակներում հայտնվելու համար, միլիոններ ընտրակաշառք բաժանելու համար, միլիոններ, այս կամ այն դաշինքում հայտնվելու համար... և ոչ ոք չի նկատում, թե որքան տխուր ու միաժամանակ ծիծաղելի է այս ամենը: Չի նկատում, որովհետև ոչ մեկ հիմա դրա ժամանակը չունի՝ համատարած կրկես է, իսկ հանդիսատեսը լուռ կիսաժպիտով հետևում է, նա այս ամենին վաղուց է ծանոթ, վաղուց է տեսել, գիտի բոլոր դերակատարներին, անձամբ է ճանաչում կրկեսի ամեն մի ծաղրածուի, ամեն մի կենդանու, անգամ վառող օղակների քանակը գիտի.... Բայց դրանից ոչինչ չի փոխվում:
Կրկեսը ընթանում է, իսկ հանդիսատեսն էլ դիտում է այն. Ոմանք գոռում են՝ բրավո, ոմանք ծափահարում են, ոմանք էլ արտասվում.....