1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մի քանի հազար երկրապահներ հաշված ժամերի ընթացքում հայտնվեցին առաջնագծում, տեղը դրեցին հոռացած շուն թուրքին. Մանվել Գրիգորյան

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԿՄ 11-րդ համագումարում, որում, մասնավորապես նշված է.

«Հարգելի´ երկրապահներ,

պատերազմի տարիներին մենք կարևոր ներդրում ենք ունեցել հայոց հաղթանակին և դեռ պատերազմի տարիներից սկսած մենք ուշադիր ենք եղել հայոց բռնազավթված տարածքները թշնամիներից ազատագրելու և պաշտպանելու սրբազան գործում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ երկրապահ ազատամարտիկների, նրանց ընտանիքների, մեր հերոս մայրերի նկատմամբ: Գլուխ ենք խոնարհում մեր մայրերի առաջ, բոլոր այն մայրերի, ովքեր հերոսներ են ծնել, ովքեր հող ու հայրենիք պաշտպանող զավակներ են դաստիարակել: Այստեղ պարտավոր ենք հատուկ ընդգծել մեր Մեծ մայրիկի անունը՝ հայ ազգին Սպարապետ պարգևած Գրետա մայրիկի:

Սիրելի´ պատվիրակներ, մենք երկրապահ ենք:

Երկրապահ` նշանակում է երկիր ստեղծող, երկիր պահող, երկիր շենացնող:

Երկրապաշտությունը, երկրապահական մտածողությունը մեր ազգի ողնաշարն է:

Մենք մեր մարտական ընկերների պատգամն ունենք` պահպանել ազատ, անկախ Արցախը:

Վստահ եղեք` Երկրապահն իր առաքելությունը կատարել է, կատարում է և կատարելու է: Դրա վառ ապացույցն էր նախորդ տարվա ապրիլյան պատերազմը: Մի քանի հազար երկրապահներ հաշված ժամերի ընթացքում հայտնվեցին առաջնագծում, տեղը դրեցին հոռացած շուն թուրքին: Արցախն այլևս անկախ պետություն է: Դա կայացած փաստ է:

Սիրելի´ երկրապահներ, ես միշտ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ. Կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այլև ձեռք բերածը պահպանելն ու նոր սերնդին փոխանցելը:

Նոր սերնդի ճիշտ դաստիրակությունը երկրապահի կարևորագույն խնդիրներից մեկն է:

«Մեր երեխան, դպրոցից սկսած, պիտի իմանա` ինքը ով է, որտեղից է գալիս, ինչ պատմություն ունի և ուր է գնալու»,- ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը:

Մենք պատանի երկրապահին, երիտասարդ երկրապահին այնպես պիտի դաստիարակենք, որ միշտ պատրաստ լինի պաշտպանելու սրբությունները` հավատքը, մորը, ընտանիքը, հայրենիքը: Այս տեսանկյունից ևս ձեռքբերում ունենք` Երկրապահը գործակցության հուշագրեր է ստորագրել մի շարք պետական հաստատությունների և հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ և գործընկեր կառույցների հետ համատեղ դասընթացներ ենք կազմակերպում պատանի, երիտասարդ երկրապահների համար: Այս ամենն արվում է հայոց անկախությունը, մեր պետությունն առավել ամրապնդելու համար:

Սիրելի´ զինակից ընկերներ, մեզ հաջողվեց օրենքով ամրագրել երկրապահ կամավորականի կարգավիճակը: Ժամանակին այս երկրին իր կյանքը, արյունը տված անձը պետք է տարբերվի մյուսներից, և դա պետք է ամրագրվեր օրենքով: Երկրապահ կամավորականի մասին օրենքը հսկայական բարոյական նշանակություն ունի: Պետությունն օրենսդրորեն ճանաչեց երկրապահ կամավորականին: Օրենքը հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքում սահմանել արտոնություններ այն մարդկանց համար, ում շնորհիվ այսօր ունենք Հայաստանի Հանրապետություն և անկախ Արցախ:

Հարգելի´ պատվիրակներ, լինելով հայոց բանակի հիմնաքարը, մենք պարտավոր ենք միշտ մնալ բանակի շարքերում, բանակի կողքին` զորավիգ լինելով սահմանապահ հայ զինվորին, սահմանում ապրող հողի մշակին, մտավորականին, սահմանապահ հայ ժողովրդին:

Եթե ուզում ենք, որ պատերազմը չկրկնվի, ապա թշնամուց ուժեղ բանակ պիտի ունենանք:

Հայկական բանակում ծառայելը հայ մարդու համար պիտի դառնա պատվի խնդիր, իսկ հայկական բանակի սպան մեր հասարակության ամենահարգարժան ու պաշտպանված խավը պետք է լինի:

Սիրելի´ զինակիցներ, թվարկված խնդիրներին բոլորից լավ տեղյակ է Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

Հարգելի´ Սերժ Ազատի, մենք հավատում և վստահում ենք Ձեզ:

Դուք մեր մարտական ընկերն եք:

Մենք համոզված ենք, որ ջանք ու եռանդ չեք խնայում կառուցելու հզոր, զարգացած Հայաստան, որտեղ պաշտպանված կլինեն հայրենիքի սահմանները, և որտեղ բարեկեցիկ, խաղաղ կյանքով կապրի մեր ժողովուրդը: Դա է երկրապահներիս երազանքը: Մենք էլ աջակցում ենք Ձեր բոլոր նախաձեռնություններին: Երկրապահն ակտիվորեն մասնակցել և մասնակցելու է համապետական ընտրություններին: Երկրապահը չի կարող անտարբեր լինել երկրի, պետության, ազգի ճակատագրի հանդեպ: Ինքներս մեր ձեռքով պետք է մեր ճակատագիրը կերտենք, որ հետո ուրիշից չդժգոհենք:

Հարգելի´ երկրապահներ, 20-րդ դարի վերջին, հայ ժողովրդի միասնության շնորհիվ կարողացանք վերականգնել մեր պետականությունը և ազատագրել գերության մեջ գտնվող հայրենիքի մի մասը:

Սիրելի´ երկրապահ ժողովուրդ, ոչ մի նպատակ, ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, չկա միասնություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը ինչ-որ չափով իրենից է կախված, և որ մեր տունը մենք ենք կառուցելու ու շենացնելու: Գյուղ որ կանգնի, գերան կկոտրի: Ուրեմն միասնաբար ու համախմբված իրականացնենք մեր բոլոր ծրագրերը: Համախմբվենք ու միասնական լինենք, որպեսզի հարկադրենք Թուրքիային` ճանաչել 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության փաստը: Համախմբվենք ու միասնական լինենք, որպեսզի պահպանենք ու հզորացնենք Հայաստանն ու Արցախը:

Համախմբվենք, որ կարողանանք պահպանել մեր ամենամեծ ձեռքբերումը` խաղաղությունը:

Խաղաղությամբ կարող ենք շենացնել մեր երկիրը:

Սիրելի´ մարտական ընկերներ.

Կրկին շնորհավորում եմ ամենքիս Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարի աշխատանքները սկսելու կապակցությամբ և մաղթում համագումարին արդյունավետ աշխատանք»:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan