Մենք կքննարկենք տարատեսակ խնդիրներ՝ արդեն կենդանի շփման միջոցով
Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր. Շնորհակալ եմ Ձեզ ակտիվություն ցուցաբերելու և տարբեր հարցերի վերաբերող հաղորդագրություններ թողնելու համար: Տեղեկացնում եմ ,որ ընթերցվում է բոլոր այն նամակները, որոնք ստանում ենք այստեղ (թե բաց տեսքով գրված, թե առանձին՝ փակ ): Ամեն օր ինձ ներկայացվում է այդ հարցերի ցուցակը, և այս պահին իմ կենտրոնական շտաբում մշակվում է համակարգ առաջիկա օրերին ուղիղ կապ ստեղծելու և հնարավորինս օպերատիվ պատասխանելու Ձեր բոլոր հաղորդագրություններին, որոնք իրենց մեջ պարունակում են հարցադրում: Իսկ Աջափնյակի, Դավթաշենի և Արաբկիրի բնակիչները այստեղից հնարավորություն կունենան տեղեկանալ մեր բակային հանդիպումների օրերի և ժամերի մասին, որտեղ մենք կքննարկենք տարատեսակ խնդիրներ՝ արդեն կենդանի շփման միջոցով և միմիանց աչքերին նայելով: Շնորհակալություն, մինչ հանդիպում…