1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Չեմ թաքցնում, ինձ ոգեւորողը՝ երիտասարդութունն է ...

Առաջիկա ընտրություններին ընդառաջ, բավականին լարված իրավիճակ է տիրում նաև Սևան քաղաքում:
Գեղարքունիքի մարզը ներկայացնող թիվ 8 ընտրատարածքում կարելի է ասել թեկնածուների բազմազանության պակաս չկա: Եւ այսպես. այս ընտրատարածքում ռեյտինգային ընտրացուցակի տեսքը այսպսին է. մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյան, Կարեն Բոթոյան, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյան, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյան, Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյան, Սեւանից՝ Աշոտ Ավետիսյան, Արամ Եգանյան, Աննա Նիկողոսյան, Գեղամ Հովեյան: 

Թիվ 8 ընտրատարածքում հետաքրքիր ընտրապայքար է սպասվում 

Այս պահի դրությամբ, հարկ է նշել, որ թեկնածուներից ամեն մեկը յուրովի լծվել է հատկապես նախընտրական շտաբներ ձեւավորելու կարեւորագույն գործին, քանի որ գլխավոր հարցն այն է , թե այս ընտրատարածքում ում թիմն առավել ամուր եւ միասնական կլինի, եւ ինչքանով կհաղթահարի այս ընտրություններում ընտրական շեմը: Քանի որ նորություն չէ, որ այս ընտրություններում պայքարն իսկապես կատաղի է լինելու…

Եւ թե դեռ ինչ նախընտրական զարգացումներ կլինեն ՀՀ-ի մարզերում՝ այդ թվում նաեւ մշտապես իր քաղաքական ակտիվությամբ աչքի ընկնող Գեղարքունիքի մարզում, դա դեռ կերեւա առաջիկայում:

Իսկ մինչ այդ նշենք, որ մասնավորապես Սեւան քաղաքում ակտիվ նախընտրական տրամադրություններ են տիրում. քաղաքի ակտիվը հատկապես ոգեւորված է Սեւանում երկար տարիներ տնտեսական գործունեությամբ զբաղվող Աշոտ Ավետիսյանի առաջադրումից: Իսկ դա ուներ իր բացատրությունը. Սեւանում շատերն են նշում, որ Ավետիսյանը տարիներ շարունակ իր վաստակով, իր ստեղծած աշխատատեղերով ու իր ծավալած գործունեությամբ մշտապես կարողացել է քաղաքի ողնաշարը ամուր պահել, եւ արել է հնարավորը՝ քաղաքում համերաշխ ու միասնական մթնոլորտ ապահովելու համար:

Ի դեպ ասում էին, որ Ավետիսյանը քաղաքում իր ազդեցությունն ու խոսքը ունի տարբեր շրջանակներում՝ թե՛ քաղաքի ինտելեկտուալ հատվածի , թե՛ քաղաքի բոլոր այն հեղինակությունների ու երիտասարդների շրջանում, որոնց դերը ընտրական գործընթացներում՝ անուրանալի է:

Այդուհանդերձ, թե ինչպե՞ս է Սեւանի հացի գործարանի տնօրեն, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Ա. Ավետիսյանը պատկերացնում պայքարը՝ ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններում, եւ թե արդյո՞ք նման մրցակցային պայմաններում դժվար չէ մխրճվել ընտրական գործընթացների մեջ, փորձեցինք հարցի պատասխանը լսել հենց նրանից: Մեզ հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ ինքը նախ եւ առաջ մանրամասն ուսումնասիրել է նոր Ընտրական օրենսգիրքը, եւ եկել է այն համոզման, որ նախկին եւ ներկա ԸՕ-երի միջեւ իսկապես մեծ տարբերություն կա: Ըստ նրա, նոր օրենսգիրքը հնարավորություն է տալիս ցանկացածին՝ ինքնադրսեւորվելու եւ իարկանում իր ուժերն ու հնարավորությունները ստուգելու համար:Картинки по запросу Աշոտ Ավետիսյան Սեւան հաց

Ավետիսյանի խոսքով.

-Մնում է ժողովուրդը այդ ամենը ճիշտ ընկալի եւ ճիշտ ընտրություն կատարի: Այսօր մենք տեսնում ենք թե ինչ է կատարվում խորհրդարանում, եւ թե որքան սխալ է, որ շատ հաճախ այնտեղ են հայտնվում մարդիկ՝ովքեր ոչ մի կապ չունեն այդ աշխատանքի հետ:
Այսօրվա դրությամբ մեր ղեկավարներից սկսած՝ ամենամանր չինովնիկից վերջացրած, տեսնում ենք, որ ձեռնամուխ են եղել երկրի տնտեսական վիճակը բարելավելու, եւ առաջընթաց ապահովելու համար:

Ուստի մեր ժողովուրդն էլ, պետք է մի քիչ էլ համբերի, ու ինքն էլ իր քայլերով. իր մասնակցությամբ ու նաեւ իր կամքը ազատ արտահայտելու միջոցով՝ իր ընտրությամբ կարողանա մասնակիցը լինել այդ առաջընթացի գործում:
Եթե ժողովուրդը պետք է առաջ շարժվի ընտրակաշառքի, ծանոթ-բարեկամի հոգեբանությամբ, ապա որեւէ բան մեր երկրում չի փոխվի: Այս ընտրություններում մեր ժողովուրդը իրականում պետք է շատ աչալուրջ լինի, որովհետեւ ինչպես ռուսն է ասում, հիմա մի իրավիճակ է, որ «դալշե նե կուդա»...

-Այնուամենայնիվ, ո՞րն էր գլխավոր պատճառը, կամ նպատակը, որ համաձայնեցիք մասնակցություն ունենալ այս ընտրություններում:

-Ես համոզված եմ, որ այս ընտրությունների կազմակերպման տեխնոլոգիաների մեջ դրական տեղաշարժ կա, եւ բացի այդ՝ ուզում եմ իմ աշխատանքային կենսափորձը,իմ գիտելիքները (ես ինքս մաթեմատիկ եմ )ներդնել նաեւ քաղաքական ասպարեզում, եւ մեր երկրի հետագա զարգացման գործում:
Ուզում եմ ակտիվ մասնակցություն ցուցաբերել նաեւ օրենսդիր դաշտում, որովհետեւ գործարար աշխարհից էլ են մարդիկ պետք խորհրդարանում, ովքեր կարող են իրենց մասնակցությունը ունենալ օրենքների մշակման եւ դրանց կյանքի կոչման մեջ:Կարեւոր է, որ նրանք էլ իրենց խոսքն ունենան: Ես արդեն 35 տարուց ավել է աշխատում եմ մի բնագավառում, որը շատ պատասխանատու բնագավառ է, (հացի արտադրություն, սպասարկման ոլորտ)եւ շփումն էլ անընդհատ ժողովորդի հետ է, ու այս դեպքում պիտի նշեմ, որ ժողովուրդը մեզ խոշորացույցով է նայում ու տալիս է մեր աշխատանքի ճիշտ գնահատականը:
Ամենակարեւորը՝ ունեմ անցած ճանապարհ, որով ե'ւ հպարտանալու, ե'ւ առաջ շարժվելու իրավունք ունեմ:

-Պարոն Ավետիսյան,ովքեր են Ձեր թիմակիցները, եւ Ձեր կարծիքով ովքեր կլինեն Ձեր ընտրողները:

-Բնականաբար մասնակցել ընտրությունների թիմ չունենալով, դա անհանր բան է: Եթե չունես առողջ թիմ, չունես ժողովրդի կողմից ընդունված չես, չես կարող գնալ ընտրության ու մտածել հաղթանակի մասին:
Քաղաքապետի ընտրության ժամանակ, ինձ թվում է ակնհայտ երեւաց մեր Սեւանի երիտասարդության համախմբվածությունը, եւ միասնությունը: Նրանք իրոք հզուր ուժ էին, եւ կարողացան հաղթանակի հասնել:
Այսօր չեմ թաքցնում ինձ ոգեւորողը՝ այդ երիտասարդութունն է, որոնցով շրջապատված եմ, եւ որոնց հետ պատրաստ ենք «մարտի» գնալ, եւ հաղթանակի հասնել:

-Այսինքն լավ եք պատկերացնում, թե որքան թեժ ընտրապայքար է սպասվում այս ընտրություններում…

-Ճիշտ ասած վերջին 25 տարիներին, բոլոր ընտրություններում ակտիվ մասնակցություն եմ ունեցել, եւ միշտ կողմանկից եմ եղել ցանկացած իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու: Ընտրությունների գնալու պարագայում պարտադիր բոլոր շերտերի մարդկանց հետ էլ պետք է շփումներ ունեցած լինես, եւ կարողանաս մշտապես ճիշտ պահել այդ հարաբերությունները:Պիտի բոլորի լեզուն էլ հասկանաս:
Բայց ցանկալի է՝ շրջապատված լինես ինտելեկտուալ մարդկանցով, քանի որ ժողովուրդը նրանց խոսքին առավել մեծ ուշադրություն է դարձնում:

 

Կողմնակից եմ՝ խաղաղ ընտրապայքարի 

Похожее изображение

-Այսինքն կողմնակից եք առողջ մրցակցության եւ խաղաղ ընտրապայքարի:

-Միանշանակ: Ես ինքս էլ իմ տեսակով ընդունակ չեմ որեւէ անշնորհքություն թույլ տալու, եւ իմ թիմն էլ իրեն նման բան թույլ չի տա երբեք: Ես նորից պիտի նշեմ, որ ամիսներ առաջ Սեւանի քաղաքապետի ընտրություններում էլ, մենք բարձրակարգ քարոզարշավ կազմակերպեցինք եւ մեր երիտասարդության հետ միասին իսկապես հաջողություններ ունեցանք:

-Ի դեպ ասում են, երիտասարդությունը Ձեզ լսում է, ու նաեւ հարգում է:

-Դե պատահական ոչինչ չի լինում: Ես 35 տարի է ղեակավարում եմ Սեւանի հացի գործարանը, եւ արդեն երկար տարիներ մեր գործարանը քաղաքի աշխատող կարելի է ասել միակ աշխատող կազմակերպությունն է, որն իր ուժերի ներածին չափով փորձել է այս տարածաշրջանի ժողովրդի մատից մի փուշ հանել:
Մմենք մեզ միշտ ճիշտ ենք կարողացել պահել. առավել եւս , ես իմ բնավորությամբ այնպիսին եմ, որ ում կողքին ինչպես կարողացել եմ՝ կանգնել եմ: Ու կարեւորը՝ երբեք ակնկալիքի չեմ սպասել: Իսկ ժողովուրդը էդ ամեն ինչը շատ լավ է հասկանում: Ընդհանրապես ժողովուրդը միշտ ճիշտ է մտածում, եւ սխալ չի լինում, եւ շատ լավ կլիներ, որ այս ընտրություններում էլ ժողովուրդը առաջ շարժվեր առողջ տրամաբանությամբ:

-Ինչ կարգախոսով եք գնալու ընտրությունների:

-Իմ հաղթանակը՝ իմ ժողովրդի վստահությունն է: Որովհետեւ առանց ժողովրդի վստահության երբեք չի կարելի քաղաքականության մեջ մտնել:

-ՀՀԿ-ի դիրքերը ինչպես եք գնահատում հատկապես Սեւան քաղաքում:

-Երկար տարիներ ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է եղել, եւ հիմա էլ նա է գլխավոր ֆավորիտը՝ քաղաքական դաշտում: Ու որ ասենք աշխատանքներ չի արվում, անազնիվ կլինի: Աշատող ուժին են միշտ քննադատում: Հիշեք թե տարիներ առաջ այդ հեղափոխականների ժամանակահատվածում ինչպես փոշիացվեց ու թալանվեց մեր երկրի տնտեսական ողջ ռեսուրսը:
Մենք տեսանք չէ՞, թե ինչ տեղի ունեցավ 80-ականների վերջերին, եւ դրանից հետո…
Պետք է ոչ թե ավիրել, այլ ստեղծել, արարել, մի նոր բան անել:
Այսօր ոչ մի այլ ուժ չի կարող երկիրը դուրս բերել ներկա տնտեսական իրավիճակից, բացի ՀՀԿ-ից:

-Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքը ինչքանով եք հեռանկարային համարում՝ հատկապես մեր տնտեսությունը առողջացնելու ծրագրերի հետ կապված:

-Ճիշտ ասած ես մեծ հույսեր ունեմ վարչապետ Կարեն Կարապետյանից ,քանի որ նա իսկապես մտավոր բարձր կարողություններ ունի, եւ շատ լավ գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում տնտեսական բլոկը: Նա նոր մարդ չէ մեր քաղաքական իրականության մեջ. նա ամեն ինչի տեղն ու ձեւը՝ վստահ եմ գիտի:Նա շատ լավ գիտի թե ինչ է իրենից ներկայացնում գործարար աշխարհը:
Այսպես թե այնպես, երկրի զարգացումը ապահովում է գործարար աշխարհը: Գոծարար աշխարհին հատուկ վերաբերմուն է պետք:

 

Գործարարը պետք է նաեւ հայրենասեր լինի

-Ի դեպ, որպես գործարար, հավատում ե՞ք, որ հնարավոր է իրական պայքար տանել հատկապես ստվերի դեմ:

-Ինչ խոսք, ցանկալի չէ, որ մինչ օրս խոսք է գնում ստվերային տնտեսության մասին: Նման պայմաններում գործարարը կարող է հուսախափվել: Գործարարի տրամաբանության վրա պետք է աշխատել: Գործարարը պետք է շատ հայրենասեր լինի.եթե նրա մեջ չկա այդ հայրենասիրությունը, ապա ամեն ինչ պետք է անել նրա մեջ այդ զգացողությունը արթնացնելու համար: Որպեսզի նա ինքնակամ ցանկանա պատշաճ կերպով իր հարկերը վճարելու:
Տեսնում եք, աղքատությունը խեղդում է մեր ժողովրդին: Իսկ դրա դեմ առնելը՝ հնարավոր է միայն եւ միայն աշխատատեղեր ստեղծելով:
Իմ հույսն այն մարդիկ են, ովքեր կարող ուժ են եւ ասելիք ունեն խորհրդարանում: Այլ ոչ թե նրանք, որ անիմաստ ու աննպատակ խոսում են… Մեկ-մեկ տեսնում ես որ մարդկանց, ովքեր իրոք աննպատակ են գնում խորհրդարան ու իսկապես զարմանում ես, թե որն է նրանց այնտեղ գնալու նպատակը:
Թող էլի հարուստ լինեն, թող վայելեն իրենց ունեցվածքը, ապրեն: Բայց որ մտածում են գնան խորհրդարան՝իրենց ունեցվածքը պահելու համար, դա արդեն ճիշտ չէ:
Խորհրդարան պետք է գնա այն մարդը , ով ունի կյանքի փորձ, ով շատ հայրենասեր է, եւ որի ցանկությունը իրոք երկրի զարգացումն է:Картинки по запросу Ավետիսյան հացի գործարան

Ա.  Ավագյան 

 

 

Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի... «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոս... Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժ... 2 տարի առաջ առկա քարտեզներն այլևս գոյություն ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս... «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր մի... ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ ... Մեր գործընկեր, լրագրող լրագրող Իլոնա Ազարյա... Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan