1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Գիտեք այդ ուժեղ ասվածը՝ շատ հարաբերական է… Ուժեղ է այն մարդը՝ով կարողանում է թույլին օգնել».Վահան Կարապետյան

ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Վահան Կարապետյանը, Fnews.am-ի հետ զրույցում պնդեց, որ խորհրդարանական ընտրություններին սպասվող մրցապայքարում՝ ամեն ինչ անելու են որպեսզի ընտրութունները անցնեն հանգիստ եւ խաղաղ մթնոլորտում: Հարցին, համաձայն է՞ հնչող այն տեսակետների հետ, որ ռեյտինգային ընտրապայքարում կհաղթի նա՝ ով ուժեղ է, Կարապետյանը հակադարձեց հետեւյալ կերպ.

-Գիտեք այդ ուժեղ ասվածը՝ շատ հարաբերական է… Ուժեղ է այն մարդը՝ով կարողանում է թույլին օգնել: Այսինքն մենք պարտավոր ենք մեր ազգի մասին մտածել: Գուցե շատերին շատ հարմար է երկիրը լքել՝ թողնել ու հեռանալ: Եւ դրա հնարավորություններն էլ՝ ունենք բոլորս: Բայց դա հարցի լուծում չէ. մենք պիտի պայքարենք նաեւ մեր ժողովորդի վաղվա օրվա համար:


-Ձեր կարծիքով այսօր հասարակության ողնաշարն իսկապես շա՞տ է կորացել, թե՞…

-Մեր ժողովուրդը, ըստ իս, գտնվում է թշվառ վիճակում: Մի օրինակ պատմեմ՝ պատկերացրեք: Վերջերս խանութներից մեկում գնումներ էի կատարում, եւ մինչ վճարելու իմ հերթը հասավ, տեսա իմ առջեւում մի կին կար կանգնած, իսկ նրա գրկում երեք տարեկան մի աղջիկ երեխա էր: Այդ կինը, եթե չեմ սխալվում գնել էր՝ ձու, հաց եւ բուսական յուղ: Երբ ակամայից վաճառողուհուն ասացի. ինչքան զուսպ երեխա էր, ուրիշ երեխա լիներ հիմա տաղավարներից նաեւ քաղցրավենիք կվերցներ, որովհետեւ բոլոր ժամանակներում դա մեր երեխաներին բնորոշ է, վաճառողուհին ինչ պատասխանեց ինձ…Ասաց. «հիմիկվա երեխաները գիտեն, որ հիմա իրենց տանը հացի խնդիր կա, ինչ կոնֆետ, կամ քաղցրավենիք»… Այսինքն՝ երեխան գիտակցում է, որ իրեն կոնֆետ պետք չի. քանի որ հացը իրենց տան մեջ համար առաջին անհրաժեշտությունն է: Մինչդեռ մենք երազում ենք մեր երեխաների անհոգ մանկության մասին: Դուք պատկերացրեք, թե ինչպիսին է երեք տարեկան երեխայի ինքնագիտակցությունը: Կոչս մեր ազգին եւ մեր ժողովորդին հետեւյալն է. մենք ազգովի պետք է մտածենք այս եւ այլ ՝հավատացեք շատ լուրջ խնդիրների մասին: Ես դրսում երբ որ հյուծված տարեցների եմ տեսնում՝ ուղղակի մեծ ցավ եմ ապրում, ու ինձ շատ վատ եմ զգում: Մեր ժողովրդի դեմքին ժպիտ չկա, հասկանում ե՞ք, դա իրոք լուրջ մտածելու բան է: 

-Ու ի՞նչ պիտի անենք, որ մեր հասարակությունը փորձի նորից ժպտալ...

-Մենք պիտի չգողանանք մեր երկրի բյուջեն: Ամեն ինչ դրանից է սկսվում: Եթե չգողացանք՝ուրեմն ամեն ինչ լավ կլինի: Այն պաշտոնյան՝ որը պատրաստ է չգողանալու, նա իսկապես կարող է ժողովրդին ի օգուտ որոշումներ կայացնել, եւ կոնկրետ քայլեր իրականացնել:

-Բայց կարծես թե մեր երկրի բյուջեն շատերի համար փորձադաշտ է եղել: Շատերն են երկրի բյուջեն շփոթել իրենց սեփական բոստանի հետ: Եկել են՝ տեսել, հաղթել ու անձայն հեռացել:Դրան ի՞նչ կասեք:

-Մի անգամ էլ ինձ հարց տվեցին. թե մեր կուսակցությունը եւ կոնկրետ ես՝ ինչ ենք արել այդ ամենի դեմ պայքարելու համար, ես պատասխանեցի, որ մենք խորհրդարանում թվաքանակով քիչ ենք եղել, եւ եթե էն ժամանակ օրենքները 2/3-ով էին ընդունվում, ապա հիմա 50+1 ով էին օրենքները կյանքի կոչվում…Կարծում եմ՝ ձեր հարցին պատասխանեցի: Մենք պայքարել ենք մեր ունեցած լիազորությունների շրջանակում, ու փորձել ենք անել հնարավորը:

Картинки по запросу ընտրություն

 

Պետք է վերադարձնենք մեր ժողովրդի ժպիտը 

-Վերադառնանք Աջափնյակ համայնք, եւ փորձենք պարզել, թե դուք որպես պատգամավոր տեղում՝Ձեր համայնքում, ի՞նչ եք կարողացել անել Ձեր ընտրողների համար: Ի դեպ, մի ճշտող հարց էլ. որպես գործարար՝ (հաշվի առնելով հատկապես երկրի տնտեսական վիճակը) առաջընթա՞ց, թե՞ հետընթաց եք ապրել:

-Նախ ասեմ, որ ես իմ ընտրատարածքի՝ Աջափնյակի համայնքի բնակիչների համար, իմ հնարավորությունների ու լիազորությունների սահմաններում, ում ինչպես կարողացել եմ՝ փորձել եմ հասնել եւ օգնել: Եւ ինձ թույլ չեմ տա, հիմա թվարկելու՝ թե ում համար ինչ եմ արել: Ես դա իմ խղճի պարտքն եմ համարել ու նաեւ որպես պատգամավոր՝ ինչ խոսք, պատասխանատավության զգացում եմ ունեցել: Ինչ վերաբերում է տնտեսակաան գործունեությանը, ապա ես այս ընթացքում կորուստներ եմ ունեցել: Չնայած որ, փորձել եմ ամեն ինչ անել իմ աշխատակիցներին չկրճատելու ու դեռ մի բան էլ՝ նոր աշխատատեղեր ավելացնելու համար:
Ճիշտ է դժվարություններ շատ են եղել՝ բայց հաղթահարել ենք: Կարեւորը՝ իմ աշխատակիցները, գործազուրկ չեն դարձել:

-Այս անգամ, ի՞նչ պայմաններում կանցնեն ընտրությունները ՝ ռեյտինգային ընտրակագով առաջադրված թեկնածուների միջեւ, հատկապես որ խոսք է գնում տեղերում լուրջ լարվածության եւ ինտրիգների մասին:

-Չեմ կարծում, որ շատ լուրջ լարվածություն կլինի: Իսկ առողջ մրցակցություն լինում է բոլոր ընտրությունների ժամանակ:
Ճիշտն  ասած, ես իմ թիմի հետ միասին, մեր գորոծողություններով երբեւէ լարվածության չենք տանում, եւ չենք էլ տանի: Բոլորս էլ մեծ մարդիկ ենք, եւ ամոթ է որ մի ավել ձայնի համար անցնենք կոռեկտության սահմանները: Ես միշտ էլ կողմնակից եմ եղել խաղաղ եւ ցիվիլ ճանապարհով ընտրությունների անցկացմանը: Մեր ժողովորդին ես ընդամենը կհորդորեի՝ չխաբնվել, եւ գնալ ճիշտ ընրության:

-Հանուն ինչի եք դուք պայքարելու այս անգամ:


-Ես միշտ պայքարել եմ, որ իմ ժողովուրդը լավ ապրի: Եւ ով էլ այսուհետ մի լավ բանի կանի՝ մենք կողջունենք:

-Իսկ ձեր ընտրազանգվածի տրամադրությունները շոշափել ե՞ք, հիասթափված ե՞ն, ոգեւորվա՞ծ, թե դեռ ամեն բան հստակ չէ:

-Դե դեռ ընտրարշավը չի սկսել, բայց ես միշտ էլ հանդիպում եմ իմ ընտրողների ու ժողովրդի հետ: Ու պիտի ասեմ, որ ինձ հավատացող եւ ինձ ընդունող մարդիկ՝ միշտ ինձ հետ են եղել: Իմ գրասենյակի դռները միշտ բաց են եղել՝ բացի կիրակի օրերից, եւ ես երբեք իմ ընտրողից, իմ համայնքի բնակչից չեմ հեռացել: Բայց դե իհարկե, մի ծաղկով գարուն չի գա… Գիտեք միայն մեր օգնելով ու մեր կողմից իրականացված քայլերով չենք կարող հասարակությանը այս վիճակից դուս բերել: Հասարակության ներսում առկա խնդիրների գլոբալ եւ արդյունավետ լուծման համար կարեոր է նաեւ պետության աջակցությունը: Ես իսկապես շատ կցանկանայի, որ մեր երկրում մեր երիտասարդությունը, մեր մտավորականությունը եւ առահասարակ աշխատող մարդը չդիմազրկվեր, ու այնպիսի պայմաններում ապրեր, որ երբեք ու երբեք նրա արժանապատվությունը ոտնահարված չլիներ: Ինձ համար գերխնդիրը դա է:


-Պարոն Կարապետյան, Ձեր կարծիքով հայտնի քաղաքական գործընթացներից՝ (2015–ի փետրվարյան դեպքերից) հետո իրականում ինչքանո՞վ տուժեց, կամ գուցե աճեց Գագիկ Ծառուկյանի վարկանիշը:

-Ես չեմ ուզում այդ փակված էջի մասին խոսել, քանի որ մեր կուսակցության ղեկավարը այդ ամենի շուրջ իր տեսակետը հնչեցրել է՝ ե՛ւ քաղաքականությունից հեռանալու, ե՛ւ թե իր վերադարձի մասին ներկայացնելով իր հիմնավոր մեկնաբանությունները: Ես կարծում եմ, որ նրա մեկնաբանություններից հետո, կարիք չկա, որ մեզանից որեւէ մեկը որեւէ այլ բան ասի:

Այդ լուրերն իրականության հետ նշույլ անգամ կապ չունեն 

-Ի դեպ, ժամանակին լուրեր էին պտտվոււմ որ Ձեր եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները այնքան էլ լավ չեն, եւ որ հիմա այդ հարաբերություններում շատ բան է փոխվել: Ինչքանո՞վ են այդ խոսակցությունները մոտ իրականությանը:

-Այդ խոսակցությունները մի նշույլ անգամ կապ չունեն իրականության հետ: Դա ուղղակի ինչ-որ մեկի երևեւակայության արդյունքն է եղել: Ես եւ Գագիկ Ծառուկյանը շատ լավ ընկերներ ենք, բարեկամներ ենք: Մենք իրար հետ ծանոթացել ենք 2008 թվականին, եւ առ այսօր շատ լավ ընկերություն ենք անում:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ունեցած վարկանիշին, ապա նրա հեղինակությունը միշտ էլ բարձր է եղել, եւ բոլորն էլ նրան շարունակում են հարգել եւ ընդունել:
Ես կարծում եմ, որ նրա բացակայության ժամանակ իր կարիքն ու տեղը շատ էր զգացվում... Ու նաեւ  պիտի ասեմ, որ մեր տնտեսությունը առողջացնելու համար, մեզ պետք  են նաեւ Ծառուկյանի նման մարդիկ:

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan