Տիգրան Արզաքանցյանը՝ իր ընտանիքի, քյավառցիների ուտող-խմող լինելու, եւ իր անձի շուրջ պտտվող խոսակցությունների մասին.VIDEO
Գեղարքունիքի մարզից Աժ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը, հայտնի է, որ նորից որոշել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
Մեր նախորդ հրապարակման շրջանակներում, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Գրեյթ Վելլի Քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը տեսակետ էր հնչեցրել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով իր առաջադրման, ՀՀԿ-ի հետ ունեցած հարաբերությունների, իր անձի ու գործունեության շուրջ պտտվող տարատեսակ խոսակցությունների մասին:
Ու այն հարցին, թե ինչո՞ւ է նորից նախկին պատգամավորը որոշել ակտիվ քաղաքական կյանք վերադառնալ, եւ թե արդյո՞ք հարթվել են իր հարաբերությունները ՀՀԿ-ի հետ, քանի որ շատ էր խոսվում այն մասին, որ Արզաքանցյանի ու հարազատ կուսակցության միջեւ սեւ կատու է անցել, վերջինս նշել էր, որ իր եւ ՀՀԿ-ի հարաբերությունները միշտ շատ նորմալ եւ ջերմ են եղել, եւ որ երբեւէ նա խնդիրներ չի ունեցել հարազատ կուսակցության ներսում: «Այն ինչ գրում է մամուլը, դրանք ուղղակի բամբասանքներ են»-, նշել էր պատգամավորը:
![]()
Fnews.am-ի հետ ունեցած զրույցի շրջանակներում, Տիգրան Արզաքանցյանը խոսել է նաեւ իր ընտանիքի, իր առաջիկա բիզնես պրոյեկտների ու հարազատ Գավառում նախատեսվող ներդրումների մասին:
Սակայն ամեն ինչից զատ, Արզաքանցյանը հատուկ պաթոսով խոսում է իր երկրացիների մասին, նշելով, որ քյավառցիները ուտող-խմող, վայելող տեսակ են, եւ որ նրանք ինչքան էլ խմեն՝ միեւնույնն է, չեն հարբում:
Այս եւ այլ թեմաների շուրջ՝ առավել մանրամասն՝ առաջարկվող տեսանյութերում:
