«Սայաթ Նովա գյուղում տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, որ ոմանց համար այս պարզագույն ճշմարտությունը հասկանալի չէ և նրանք նախընտրում են առաջնորդվել ուժի կիրառման ու բռնություններ անելու գործելաոճով»
Slaq.am-ի հետ զրույցում Իվետա Տոնոյանը`անդրադառնալով Սայաթ-Նովա համայքնում տեղի ունեցած դանակահարությանը, ասել է հետեւյալը.
«Մենք միշտ ասել ենք, որ քաղաքական պայքարը պետք է ընթանա բացառապես քաղաքակրթության սահմաններում ու քաղաքական հարթության մեջ: Սակայն ցավոք սրտի այսօրվա Սայաթ Նովա գյուղում տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, որ ոմանց համար այս պարզագույն ճշմարտությունը հասկանալի չէ և նրանք նախընտրում են առաջնորդվել ուժի կիրառման ու բռնություններ անելու գործելաոճով»:
Տիկին Տոնոյանը ևս մեկ անգամ հորդորեց նախընտրական պայքարին ընդառաջ վերանայել նմանաատիպ վարքագիծը։
«Եվս մեկ անգամ հորդորում ենք նախընտրական պայքարին ընդառաջ վերանայել նմանաատիպ վարքագիծը և գործել քաղաքական պայքարի հարթության մեջ: Իսկ այսօրվա միջադեպի հնգամանքների պարզումն արդեն իրավապահների գործողությւնների դաշտում է գտնվում», եզրափակեց Իվետա Տոնոյան»:
