Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապ չի, որ ինչ ասի, մենք ընդունենք. Շարմազանովը՝ Մասիսի դանակահարության մասին
Մասիսում դանակահարության միջադեպով իրավապահ մարմիններն են զբաղվում եւ համապատասխան մարմիններն էլ գնահատական կտան: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, խորհրդարանում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախօրեին Սայաթ-Նովա գյուղում տեղի ունեցած ԲՀԿ-ական թեկնածուի դանակահարությանը:
«Նրանք, ովքեր փորձում են քաղաքական պայքարը վերածել բռնությունների, պայքարի, խստագույնս պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, բոլոր նրանք, ովքեր ապատեղեկատվություն են տարածելու, նրանք էլ են խստագույնս պատժվելու: Մենք անելու ենք ամեն ինչ, որ ընտրությունները լինեն օրենքի սահմաններում, մնացածը իրավապահ մարմինների խնդիրն է »,-ասաց նա:
Հարցին, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ ԲՀԿ-ական ակտիվիստ Աբրահամ Ադամյանին դանակահարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի թիմակիցը, Շարմազանովն արձագանքել է. «Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապ չի, որ ինչ ասի, մենք ընդունենք:
