Իմ դեմ ուղղված քայլ ես չեմ կարող համարել. Սեյրան Օհանյանը՝ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն են գնացել մի շարք քաղաքական գործիչներ: Սպարապետի շիրիմ ծաղիկներ դնելու էր գնացել նաև նախկին պաշտպանության նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը ՕՐՕ անդամների հետ միասին։
Նախկին նախարարը նշեց, որ իր համար պատիվ է քարոզարշավի մեկնարկը սկսել հենց Եռաբլուրից:
Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրուցում անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությանը։ Ըստ որի՝ ապրիլյան մարտական գործողությունների ժամնակ զինտեխնիկան չի աշխատել այն պատճառով, որ դիզվառելիքի հետ կերոսին է խառնված եղել։
«Ես իմ պատասխանն արդեն տվել եմ: Եթե ուզում են կարգ ու կանոն հաստատել, թող զբաղվեն գործով»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ չէր ցանկանա այս օրերին կենցաղային հարցերից խոսել։
Դիտարկմանը՝ համաձայն է , որ այդ հայտարարությունը իր դեմ էր ուղղված, Սեյրանը Օհանյանը պատասխանեց. «Իմ դեմ ուղղված քայլ ես չեմ կարող համարել, որովհետև իմ գործունեության ընթացքում համապատասխան վերաhսկող մարմինները ստուգումներ են անցկացրել՝ սկսած պետական մարմիններից վերջացրած ռազմական գլխավոր տեսչությունից»:
Անի Ավագյան
