Զգացմունքներս աննկարագրել են. Նադեժդա Սարգսյանը՝ կրկնակի տատիկ դառնալու մասին
Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Էմմին ժամեր առաջ կրկին մայրացել է: «3 կգ հրաշք»՝ ֆեյսբուքյան իր էջում այս գրառմամբ Էմմին հայտնել է, որ որդին լույս աշխարհ է եկել:
Life.panorama.am-ը բարի լուրի մասին խոսել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանի հետ, ով այս պահին գտնվում է ԱՄՆ-ում՝ դստեր եւ արդեն երկու թոռնիկների կողքին:
«Զգացմունքներս աննկարագրել են, բառերով դրանք փոխանցելն անհնարին է: Երբ ծնվեց Դանիս, ես այդ երջանկությունը զգում էի Երեւանում՝ նրանցից շատ հեռու, իսկ այս դեպքում ես դստերս ու երկու թոռնիկներիս կողքին եմ տոնում այս երջանկությունը: Աննկարագրելի ապրումներ ունեմ, ինչի համար շնրոհակալ եմ Տեր Աստծուն: Ինձ կհասկանան բոլոր մայրիկներն ու տատիկները, ես էլ նրանց բոլորի նման վայելում եմ ինձ տրված այս երջանկությունը»,- հուզված պատմեց Նադեժդա Սարգսյանն ու հավելեց.
«Փառք Աստծո, Էմմին ու երեխան իրենց շատ լավ են զգում: Ես նրանց հանձնել եմ Հիսուս Քրիստոսին ու գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի»:
Նադեժդա Սարգսյանի խոսքով՝ նորածինը հայրիկին է նման.
«Ինչպես բոլորը գիտեն՝ նոր ծնվելուց հետո դժվար է նմանություններ գտնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ