«Նապոլեոն Բոնապարտը վախենում էր Ձեր պես լրատվական կառույցներից, քան հարյուր հազար հեծյալ բանակից».Վարդան Ղուկասյան
Հայաստանի ամենաթեժ ընտրատարածքներից մեկը, ի թիվս ՀՀ-ի այլ մարզերի, շարունակում է մնալ Շիրակի մարզը: Ռեյտինգային ընտրակարգով այստեղ առաջադրրված թեկնածուները բավականին ուշագրավ դեմքեր են:
Առիթ ունեցել ենք ասելու, որ աննախադեպ զարգացումներ կարող են տեղի ունենալ նաեւ այս մարզում: Տեսակետ կա, որ դրա պատճառներից մեկն այն է, որ ԲՀԿ-ն այստեղ փորձելու է գրոհել նախկին ՀՀԿ-ական, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջոցով, ով իր թիմի հետ միասին մխրճվել է է ընտրական գործընթացների մեջ:
Սակայն, Գյումրու նախկին քաղաքապետ Վ. Ղուկասյանը, Fnews.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ հավաստիացրեց, որ. «Այս ընտրությունները՝ոչ թե հաշվեհարդարներ տեսնելու համար է, այլ առողջ մթնոլորտում պայքարելու»:

Այնուհետեւ անդրադառնալով հոգեւոր կյանքում ունեցած իր մեծ ավանդին, եւ հատկապես իր եկեղեցաշեն գործունեությանը, նշեց, որ. «Ես որ եկեղեցի էի վերակառուցում «Սուրբ Նշան»-ը՝ քաղաքապետ չէի: Այ, որ հիմա գնանք «Սուրբ Նշան»՝ ես եմ վերակառուցել, ու էդպես սրբեր ու մնացած շատ-շատ բաներ…
Ինչ վերաբերում է «Ամնենափրկիչ» եղեցուն, ապա նախկին երջանկահիշատակ Միքայել Վարդանյանը երբ ուզեցավ այն վերակառուցել, ամբողջ ՀՀ-ով մեկ հանգանակություն հավաքեցին, որը կազմեց շուրջ 26 հազար դոլար,: Ու հիմա տեսնում եք՝ ինչից ինչ է բարձրացել Աստծո ողորմածությամբ: Եթե որեւիցե մեկը ուզում է շահարկել էդ անունը, ապա ասում է.«Ցնծացե'ք եւ ուրախացե'ք Ձեր վարձքը երկնքում շատ մեծ է»: Գրիգոր Լուսավորիչին են վատ բան ասում,Վարդան Մամիկոնյանին են բան ասում, Ներես Մեծին թույնեցին, քեզ թվում է ինձ լավ բան պիտի ասե՞ն: Անհնարին բան է, ես չեմ էլ սպասում: Ես չգիտեմ թե ինչքան գումար եմ ծախսել, ասեմ ինչքան եմ ծախսել, որ Ձեր աչքը մտնե՞մ: Ո՛չ, ես չեմ արել ի ցույց մարդկանե...Ճիշտն ասած մեռնիմ Աստծու զորությանը. արել եմ, որ Տիրոջը հաճելի լինի»:
Աստվածավախ լինելով հանդերձ, այնուամենայնիվ, թե ինչից, կամ ումից կարող է վախենալ Վարդան Ղուկասյանը, ապա պատասխանը միանշանակ է.«Բրուտոսներից: Նապոլեոն Բոնապարտը վախենում էր Ձեր պես լրատվական կառույցներից, քան հարյուր հազար հեծյալ բանակից:
Ուշագրավ այլ մանրամասներ՝Fnews.am-ի տեսանյութում:
