Արայիկ Հարությունյանը հանձնարարել է խթանել տեղական շինանյութերի արտադրությունը և կիրառումը
Արցախի Հանրապետությանվարչապետ ԱրայիկՀարությունյանը մարտի 20-ինհանդիպել է շինարարականխոշոր կազմակերպություններիներկայացուցիչներիհետ՝քննարկելու տեղականշինանյութերի արտադրությանխթանման հետ կապված միշարք հարցեր:
Շինարարության բնագավառիպատասխանատուներինուղղված իր խոսքումկառավարության ղեկավարըկարևորել է կառուցապատման և բարեկարգմանծրագրերում տեղական շինանյութերիօգտագործման ծավալների ավելացման անհրաժեշտությունը: Ուստի, կառավարությանղեկավարի համոզմամբ, հարկ էվերանայել պետական քաղաքականությունն այդ ոլորտում:
«Այսօր անհրաժեշտ է զարկ տալ տեղական շինանյութերի արտադրմանը և կիրառմանը, ինչն ունի սոցիալ-տնտեսական մեծնշանակություն: Մյուս կողմից շռայլությանհնարավորություն և իրավունք չունենք, առավել ևս երբ որոշ ծրագրերի կիսատլինելու պատճառներից մեկն անտեղի թանկացումներն են»,- նկատել է վարչապետՀարությունյանը: Նա հատուկհանձնարարական է տվել ոլորտի պատասխանատուներին, որպեսզի նրանք հաշվի առնեն տեղականարտադրությանապրանքանյութերի օգտագործումը՝ քաղաքաշինական նախագծերում նախապատվությունը տալով արցախյանշինանյութերին, ինչը կխթանի արտադրությանընդլայնումն ու որակական տվյալների բարելավումը:
Խորհրդակցության ընթացքում քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանը հանդես է եկել տեղեկատվությամբ ևպարզաբանումներով քննարկվող հարցիվերաբերյալ:
Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին և տվելպարզաբանումներ:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին