Կենտրոնական բանկը ապրիլի 1-ը հայտարարել է գործառնական օր
ՀՀ կենտրոնական բանկը 2017 թ. ապրիլի 01-ը հայտարարում է գործառնական օր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ որոշումը կայացվել է ի ապահովումն ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան աշխատանքներն իրականացնելու նպատակով։