Կարեն Կարապետյանը ցավակցություն է հայտնել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ
«Ցավում եմ այսօր Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ողբերգության համար։ Վստահ եմ, որ օրինապահ մարմինները շուտով կպարզեն դեպքի հանգամանքները»,- ֆեսբուքյան իր էջում
գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա ցավակցություններ է հայտնել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։
