ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ բանակցություններին Գլխավոր շտաբի պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ բանակցություններին
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը ապրիլի 4-ից 5-ը ՀԱՊԿ Միացյալ շտաբում կմասնակցի շտաբային բանակցությունների, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի(ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ «Փոխգործակցություն» համատեղ, խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն» և հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» մարտավարամասնագիտական զորավարժությունների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը ապրիլի 6-ից 7-ը կմասնակցի նաև ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի հենքի վրա կայանալիք ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի, քարտուղարության և անդամ պետությունների օպերատիվ խմբերի հետ համատեղ գործնական խաղին:
