1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ռուստամ Գասպարյանն էլ չի ուզում «սուտի պայքար տանել

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախկին ԲՀԿ–ական պատգամավոր, «Սև հովազ» ազատամարտիկների ՀԿ–ի նախագահ Ռուստամ Գասպարյանը խորհրդարանի վերջին ընտրություններում չէր առաջադրվել ու սատարում էր ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մարզի ՀՀԿ թեկնածուներին, բացի Նահապետ Գևորգյանից՝ Նովոյից: Իսկ ամենաշատը Ռուստամ Գասպարյանը սատարել է ՀՀԿ նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանին՝ ՄԱՊ–ի Ալիկին, որը չանցավ խորհրդարան: «Սև հովազ» ազատամարտիկների միության նախագահը, ով ոչ վաղ անցյալում Ազատամարտիկների դաշինքի անդամ էր, այլևս չի հավատում ընդդիմությանն ու պայքարին:

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը նրա հետ:

– Պարոն Գասպարյան, մամուլում տեղեկություն կար, որ ՀՀԿ–ականներին սատարելու դիմաց Ձեզ հնարավոր է Արմավիրի քաղաքապետի կամ փոխքաղաքապետի պաշտոն տան ընտրություններից հետո:

– Փոխքաղաքապե՞տ, ես սկի քաղաքապետ չեմ ուզում, ուր մնաց՝ փոխքաղաքապետ ուզեմ: Քանի որ Ալիկը մշտապես աջակցել է մեր ազատամարտիկներին, օգնել եմ, նաև Սեյրանին, Շմայսին եմ օգնել, ում ինչքան կարացել եմ: Ես հիմա զբաղվում եմ իմ «Սև հովազ» հասարակական ռազմահայրենասիրական կազմակերպությունով, ստեղծել եմ, ինչպես գիտեք, կամավորներից պայմանագրային գումարտակ, ծառայություն եմ կատարում Ղարաբաղի սահմաններում, ես էլ իրանց հետ գնում եմ, գալիս եմ:

– Ձեզ Արմավիրի քաղաքապետի պաշտո՞ն է առաջարկվել, և Դուք հրաժարվե՞լ եք:

– Ինձ չեն առաջարկել ոչ մի բան, ոչ էլ ես հրաժարվել եմ կամ էլ ցանկություն եմ հայտնել: Եթե կզգան ինչ–որ տեղ, ինչ–որ ձևով ես կարամ օգտակար լինեմ, մեր ժողովրդին, մեր երկրին, պատրաստ եմ օգտակար լինել:

– Ձեր պաշտպանած Ալիկ Պետրոսյանը չկարողացավ անհրաժեշտ ձայներ հավաքել: Նշանակո՞ւմ է, որ Դուք այնքան էլ լավ չեք պաշտպանել իրեն:

– Ես ինչքան կարողացել եմ՝ օգնել եմ, ու ոչ միայն իրան, իսկ որ անցավ, թե չանցավ, դա արդեն իմ խնդիրը չի: Օգնել եմ մեր տղաներին իր արած բարեգործությունների համար, ես էլ փորձել եմ ձայներով հատուցել:

– Պարոն Գասպարյան, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը երեկ դուրս եկավ բանտից ու անցավ ակտիվ պայքարի, նստացույց է անում կառավարության դիմաց: Չե՞ք կարծում, որ մյուս ազատամարտիկները՝ նաև Ձեր ջոկատի, ևս պետք է ավելի ակտիվ լինեն ու դուրս գան պայքարի:

– Ինչի՞ համար: Իմ ազատամարտիկները հիմա դիրքերում են, պահում են երկրի սահմանները, ավելի կարևոր հարցերով են զբաղված, քան թե ստեղ սութի– մութի դրոշակ ծեծելով, կուրծք ծեծելով կամ էլ պլակատ պահելով:

– Ասել է թե՝ կարծում եք, Վոլոդյա Ավետիսյանի ակցիան դա «սուտի–մուտի դրոշակ ծեծե՞լ է»:

– Ես լուրջ բան որևիցե մեկի կողմից որևիցե մի տեղ չեմ տեսնում:

– Այսինքն՝ Ձեր ջոկատը չի միանա, չի մասնակցի իր ակցիային:

– Իմ ջոկատը էսօր պայմանագրային ծառայության ա անցել, քաղաքական ոչ մի առումներով ոչ մի տեղ չի մասնակցում:

 

– Սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ երկիրը դատարկվում է հենց քաղաքական գործունեության արդյունքում, ոչ միայն՝ պատերազմի վտանգի: Այդտեղ Դուք և Ձեր ազատամարտիկները անելիք չունե՞ք:

– Իմ ազատամարտիկների անելիքը քաղաքական ոչ մի բան է: Իրենք պահում են մեր երկրի սահմանները: Որևիցե ձևով քաղաքական ընդվզումներին չեմ միանա, քանի որ բազմիցս, տարիներ շարունակ եղել եմ էդտեղ ու զգացել եմ, որ սուտ է ամեն ինչ:

– Քաղաքական պայքա՞րն է սուտ:

– Իհարկե: Բոլորն էլ իրանց շահերն են հետապնդում, ու վերջում էն ներքևի տղաները մնում են կոտրած տաշտակի առջև:

– Բոլորը ասելով ո՞ւմ նկատի ունեք:

– Բոլորը, ովքեր էսօր սուտի ընդդիմություն են խաղում:

– Դա՞ էր պատճառը, որ Դուք գերադասեցիք անցնել իշխանության կողմը:

– Ես պետության կողքին եմ, մեր երկրի կողքին եմ, մեր սահմանների կողքին եմ:

– Դուք կարող էիք սահմանների պաշտպանությամբ զբաղվել նաև ընդդիմության շարքերում, ինչպես մյուսները: Պայմանագրային ծառայության բոլորն էլ կարող են գնալ:

– Չէի կարող: Իսկ պայմանագրային ծառայության, ցավոք, չեն գնում, էսօր սահմանները դատարկվում են, քանի որ զինակոչի թիվը շատ քիչ է, կամավոր տղաներ են պետք ու ցավոք, չկան:

– Պարոն Գասպարյան, Դուք Սեյրան Օհանյանի հետ ուզում էիք ազատամարտիկների միություն ստեղծել, ի՞նչ եղավ, ինչո՞ւ չստեղծեցիք:

– Նման բան չի եղել, ոչ էլ ուզել եմ միություն ստեղծել, ուղղակի ապրիլի դեպքերից հետո առաջարկեցինք Օհանյանին, որ ստեղծվի մի կառույց, որ ազատամարտիկները համախմբված լինեին և նման դեպքերի ժամանակ նախարարության հրամանով ու կոորդինացմամբ միանգամից դուրս գային ճակատ: Դրանից հետո Օհանյանին հանեցին պաշտոնից:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս... «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր մի... ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ ... Մեր գործընկեր, լրագրող լրագրող Իլոնա Ազարյա... Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan