1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Անկախ պետականության հռչակումը միասնության էր կոչում և՛ այն ժամանակ, և՛ այսօր. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի բաժնից, ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ:

Այս օրը մենք առանձնահատուկ կերպով ենք զգում անկախ ապրելու հպարտությունն ու գիտակցում դրա արժեքը: Երբ մոտ 100 տարի առաջ հռչակվում էր Հայաստանի առաջին հանրապետությունը, իրավիճակն իսկապես օրհասական էր, հերոսություն եւ անձնազոհություն, առավելագույն ջանք եւ անկեղծ նվիրում պահանջող: Եւ այդ ժամանակ առավել քան ցայտուն դրսևորվեցին մեր ժողովրդի միասնությունը, խելամտությունը, նպատակասլացությունն ու հաղթելու ավանդույթը: Դժվար է պատկերացնել անկախության հռչակումն առանց Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտ-հաղթանակների:

Շուրջ մեկ դար առաջ այս օրերին մեր ժողովուրդը հստակորեն գիտակցում էր, որ միայն ազատությունը կարող է պահպանել մեզ ու մեր երկիրը: Եվ մեր նախնիներն անձնվիրաբար պայքարեցին ձեռք բերելու այն ազատությունը, որը եկավ անկախության տեսքով, որին հասնելու համար մեկտեղեցինք սեփական ուժերի եւ արդարության հանդեպ հավատն ու վստահությունը, սեփական պատմությունն ու արժեքները պահպանելու ձգտումը, սեփական արժանապատվության բարձր գիտակցությունը:

Անկախ պետականության հռչակումը միասնության էր կոչում և՛ այն ժամանակ, և՛ այսօր: Այն չէր խոստանում նյութական բարեկեցություն, սակայն ի դեմս անկախության ու ազատության, ընձեռում էր հնարավորություն` ստեղծելու այդ բարեկեցությունը և տեր լինելու սեփական ճակատագրին: 20-րդ դարասկզբի աշխարհաքաղաքական շահերի բախումների հետևանքով Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Այսօր, նույն շահերի ավելի կատաղի բախումները մեզ պարտադրում են պետություն կառուցելու, ազատությունը պաշտպանելու՝ շուրջ հարյուրամյա, բայց միշտ արդիական դասերը հաշվի առնելով, ավելի արժևորել ազատությունն ու անկախությունը, ավելի շրջահայաց ու ավելի կշռադատված լինել պետականաշինության գործընթացում, ավելի համախմբված եւ հաստատուն ընթանալ հռչակված նպատակներին հասնելու ուղղությամբ, ավելի վստահորեն ու լավատեսորեն քայլել դեպի այն Հայաստանը, որն իբրև հասանելի նպատակ դրված էր դեռ Առաջին հանրապետությունը հռչակողների պատկերացումներում ու ձեռնարկների հիմքում` դեպի ուժեղ, բարեկեցիկ ու հզոր Հայաստանը:

Նորովի արժևորենք ինքնավստահության այն զգացումը և շարունակենք համերաշխության ու միասնության այն մթնոլորտը, որ կար Առաջին հանրապետությունը հռչակելիս, երբ ամենից կարևորը հայրենիքն էր` Հայաստանի Հանրապետությունը, երբ միմյանց թիկունք կանգնած նախարարին, զինվորականին, աշխատավորին, շինականին միավորում էին անկեղծ ու անվերապահ սերը եւ հավատն իրենց վաղվա օրվա հանդեպ:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն, առողջ, երջանիկ եւ բարեկեցիկ կյանք»:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan